29 Հունիսի, Saturday, 2024
KFC

Հրազդան գետի վրայով կկառուցվի 257 մ երկարությամբ նոր կամուրջ

Երևանի քաղաքապետարանի և իտալական «Սերենիսիմա Կոստրուցիոնի»  ընկերության միջև ստորագրվել է Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի շինարարության պայմանագիրը, որն իրականացվելու է Երևանի արևմտյան շրջանցիկ  ճանապարհի կառուցման  ծրագրի շրջանակում:

Պայմանագիրը ստորագրել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և հաղթող ճանաչված  ընկերության նախագահ Ալբերտո Բրենտեգանին:

Առանձնակի կարևորելով նոր ճանապարհի կառուցումը` քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այն կարևոր դերակատարում կունենա մայրաքաղաքի կենտրոնի բեռնաթափման հարցում:

«Սերենիսիմա Կոստրուցիոնի»  ընկերության նախագահ  Ալբերտո Բրենտեգանին, նշելով, որ առաջին անգամ են Երևանում աշխատանքներ իրականացնելու, վստահեցրել է, որ կարվի ամեն ինչ, որպեսզի աշխատանքներն ավարտվեն սահմանված ժամկետներում և որակն էլ գոհացնի  բոլորին:

Հարկ է նշել, որ շինարարական պայմանագրի աշխատանքները ներառում են Հրազդան գետի վրայով 257մ երկարությամբ նոր մետաղական կամրջի և մոտ 2,7 կմ երկարությամբ երկկողմանի երթևեկությամբ նոր ճանապարհի կառուցում: Կամրջի տակ տեղադրվելու է ջրի և նավթայուղերի մշտական զատիչ՝ նավթայուղերի հոսքը դեպի գետ կանխելու համար: Նոր ճանապարհն ունենալու է մոտ 24 մ լայնությամբ երթևեկելի հատված՝ 4-6 երթևեկելի գոտիներով: Աշխատանքների տևողությունը՝ 24 ամիս: Կառուցվող նոր ճանապարհահատվածում տեղադրվելու են միջազգային չափորոշիչներին համապատասխան լուսադիոդային (LED) լուսատուներ:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ