06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թուրքիան Ուկրաինայի բանակին կտրամադրի 800.000 դոլարի օգնություն

Թուրքիան Ուկրաինայի զինված ուժերին 800.000 դոլար արժողությամբ անհատույց օգնություն կտրամադրի: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` օգնությունը ներառում է զինվորական համազգեստ, հարձակողական զինտեխնիկա, զրահաբաճկոններ, քնապարկեր և այլն: Այս տեղեկատվությունը թուրքական լրատվակայքը վերանգրել է «Թուրքիայի այս քայլը կբարկացնի Ռուսաստանին»: Նույն աղբյուրի համաձայն՝ մարտի 9-ից 10-ը պաշտոնական այցով Թուրքիայում կգտնվի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Ավելի վաղ՝ փետրվարին, Թուրքիայի վարչապետ […]

Պարգեւատրվել են գյուղմթերքի կին հերոսները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր մասնակցել է «Գյուղմթերքի կին հերոս-2016» ազգային ամենամյա մրցանակաբաշխության արարողությանը: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ գյուղատնտեսության նախարարության ու ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակի կողմից, այն անցկացվում է «Հարավային Կովկասում տարածաշրջանային պարենային անվտանգության բարելավում ազգային ռազմավարությունների և մանր ֆերմերային արտադրության միջոցով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Այս մասին տեղեկացնում են  ՀՀ գյուղատնտեսության […]

Ի՞նչ նվեր է նախընտրում երգչուհի Աննա Մայիլյանը

«Կարծում եմ՝ Կանանց միջազգային օրը՝ Մարտի ութին,  կնոջ համար կարևորը ջերմ վերաբերմունքն է՝ թե՛ Կառավարության կողմից, թե՛ հարազատների, մամանանդ եթե կինն անվանի է, բնականաբար, սպասում է  այդպիսի ուշադրության», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց երգչուհի Աննա Մայիլյանը: «Քանի որ ես արվեստագետ եմ, մտածելակերպս  արվեստագիտական  է ու, երևի, յուրահատուկ: Բոլորս էլ սիրում ենք նվերներ ստանալ, բայց  եթե այդ […]

Օրորոցն օրորող ձեռքը․ ինչպես ապահովել երեխայի անվտանգությունը՝ նրան դայակին վստահելիս /վիդեո/

Վերջին օրերին ողջ Ռուսաստանը խոսում է ահասարսուռ դեպքի մասին, երբ դայակը գլխատել էր 4-ամյա երեխային, ապա փողոցում նրա գլուխը թափահարելով՝ սպառնում էր պայթեցնել ինքն իրեն։ Այս սարսափելի միջադեպը շատ ծնողների ստիպեց մտածել՝ ինչպես պաշտպանել սեփական երեխաներին, եթե ստիպված եք դայակի ծառայություններից օգտվել։ Մանրամասները՝ տեսանյութում

Քաղաքապետի որդին վրաերթի է ենթարկել հետիոտին.մանրամասներ

Կոտայքի մարզում մարտի 6-ին վրաերթ է տեղի ունեցել. մարմնական վնասվածքներ ստացած կնոջը տեղափոխել են Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն: ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից Henaran.am-ի թղթակցին հայտնեցին, որ վրաերթի ենթարկված կնոջ վիճակը ծանր է: Դեպքի հանգամանքները եւ կնոջ ինքնությունը պարզվում են: Նշենք, որ նախնական տվյալներով վրաերթը կատարել է Եղվարդի քաղաքապետի որդին՝ Խաչիկ Սարգսյանը: Եղվարդի քաղաքապետ Նորայր Սարգսյանի հետ այս պահին […]

«Առավոտյան սուրճ» Բելլա Քոչարյանի հետ /վիդեո/

«Առավոտյան սուրճ» նախագծի հյուրն առաջին անգամ է, որ կին է: Գուցե անբնական է, որ հաղորդման ստեղծման պահից մինչ օրս գեղեցիկ սեռի ներկայացուցիչ դեռ չէր հյուրընկալվել մեզ, բայց նաև օրինաչափ է, որ հենց մոտեցող գարնանային առաջին տոնի՝ մարտի 8-ի առիթով ենք կին գործչի հետ հանդիպում: «Առավոտյան սուրճի» հյուրն այս անգամ տիկին Բելլա Քոչարյանն է: Իզաբելլա Հովհաննիսյանի […]

Արտարժույթների փոխարժեքներն այսօր

Այսօր արտարժույթի շուկայում մեկ ԱՄՆ դոլարը գնվում է 488.94 դրամ միջին փոխարժեքով, վաճառվում` 492.95-ով: Մեկ դոլարի վաճառքի առավելագույն փոխարժեքը շուկայում` 493 դրամ է: Մեկ եվրոն գնվում է 532,79 դրամ միջին փոխարժեքով, վաճառվում`543.46-ով: Եվրոյի վաճառքի առավելագույն փոխարժեքը` 547 դրամ է: Մեկ ՌԴ ռուբլին գնվում է 6.63 դրամ միջին փոխարժեքով, վաճառվում` 6.90-ով: Ռուսական  ռուբլու վաճառքի առավելագույն փոխարժեքն այսօր կազմել է […]

Թաղման մեկնող հարազատները վթարի են ենթարկվել

Այսօր՝ մարտի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:10-ի սահմաններում Mitsubishi Pajero IO մակնիշի 07 ՏՏ 707 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 44.800 կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի […]

Ստամբուլի ոստիկանները ռետինե գնդակներով ցրել են կանանց ցույցը /ֆոտո, վիդեո/

Երեկ Ստամբուլում, Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, կանայք դուրս են եկել ակցիայի՝ պայքարելով իրենց իրավունքների համար։ Ոստիկանները, սակայն, ցրել են ակցիան՝ կանանց նկատմամբ ռետինե փամփուշտներ օգտագործելով։ Ստամբուլի կենտրոն դուրս էին եկել հարյուրավոր ակտիվիստուհիներ՝ ձեռքներին մանուշակագույն դրոշներ, որոնք կանանց իրավունքների խորհրդանիշն են։ Սակայն ոստիկանները ցրել են ակցիան, կան մի քանի ձերբակալված կանայք։  

Ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 7-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի