29 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2034 վարկ է տրամադրվել բնակարանների համար.փոխնախարար

«Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարանով ապահովվելու» ծրագրում փոփոխություններ են կատարվել: Բարձրացվել է տարիքային շեմը՝ 60-ից դառնալով 65: Սպորտի և Երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ  նշեց, որ Կառավարության նախկին որոշմամբ սահմանված գույքի առավելագույն 16 մլն դրամ արժեքի փոխարեն, նոր փոփոխությամբ սահմանվում է 25 մլն դրամ: «Նախկինում, եթե 16 մլն դրամի գույքի դեպքում կառավարությունը […]

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ուղերձը՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ

2016 թվականի Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկը հերթական անգամ ի ցույց է դնում Հայաստանում ֆրանկոֆոն մշակույթի նկատմամբ դրսևորվող մեծ հետաքրքրությունը: Այս տարի Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում կանցկացվեն շուրջ 600 մշակութային, կրթական և համալսարանական միջոցառումներ: Սա, հիրավի, բացառիկ ցուցանիշ է, որ երբևէ գրանցվել է տարիներ ի վեր Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա՝ մարտի 20-ի կապակցությամբ կազմակերպվող […]

Խստագույնս պահպանել հրադադարը ԼՂ հակամարտության գոտում Նովրուզի և Զատիկի օրերին․ Անջեյ Կասպշիկի կոչը կողմերին

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը երեկ մոնիթորինգ է իրականացրել Հայաստան-Ադրբեջան սահմանին, ինչից հետո հայտարարություն է տարածել, տեղեկացնում է  ԵԱՀԿ պաշտոնական կայքը։ Նա հայտարարության մեջ նշել է, որ ինքը կողմերից տեղեկություններ է ստացել սահմանին վերջին զարգացումների վերաբերյալ ու լսել նրանց անհանգստությունների մասին: Դեսպան Կասպշիկը նաև կոչ է արել երկու կողմերին խստագույնս պահպանել հրադադարի ռեժիմը, […]

Անապահով ընտանիքի տղա է .մանրամասներ զոհված զինվորի մասին

ԼՂ ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով մահացած 19-ամյա ժամկետային զինծառայող Հովհաննես Հարությունյանը ծնունդով Արմավիրի մարզի Արևիկ գյուղից է, բայց բնակվում էր Աշտարակ քաղաքում: Արևիկի համայնքի ղեկավար Գառնիկ Ծատուրյանը «15 տարի է իրենց ընտանիքը  շտարակում է ապրում: Ինքը երեխա է եղել, որ գնացել են: Չորս երեխա են ընտանիքում: Հովհաննեսը երկու քույր եւ մեկ եղբայր ունի»,-Արևիկի […]

Մեկնարկել է “Օզոնաանվտանգ այլընտրանքային նյութերի ուսումնասիրություն” ծրագիրը

Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում տեղի է ունեցել “Օզոնաանվտանգ այլընտրանքային նյութերի ուսումնասիրություն” ծրագրի շահագրգիռ կողմերի մեկնարկային հանդիպումը: Հանդիպումը կազմակերպվել է ՀՀ բնապահպանության նախարարության Օզոնի ազգային կենտրոնի և  Միավորված ազգերի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) համատեղ ջանքերով: Հանդիպման ընթացքում ծրագրի աշխատանքային թիմը, ի դեմս՝ Օզոնային շերտի հարցերով ազգային համակարգող Լ. Ղահրամանյանի, փորձագետներ Հ. Կարապետյանի, Ա. Ասծատրյանի, Ար. Ասծատրյանի, […]

Կանադահայ Մեթյու Արա Թորիկյանն այցելեց Սփյուռքի նախարարություն

Մարտի 18-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Կանադայի Օնտարիո նահանգի համայնքային անվտանգության և քրեակատարողական ծառայությունների փոխնախարար Մեթյու Արա Թորիկյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Սփյուռքի նախարարն ուրախությամբ նշեց, որ Հայաստանն այսօր ապահով երկրների շարքում է, և հավելեց, որ այդ հարցում Կանադան կարող է լավ օրինակ ծառայել: Նախարարը բարձր գնահատեց հայ–կանադական բարեկամական կապերը, որոնք վերջին տարիներին […]

«40 հազարը կպցրեցինք … »

ՀՀ Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ լսումների ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իշխանություններին առաջարկեց իր ընկերոջը 40 հազար դոլար տալ՝ ընտրատեղամասերում տեսանկարահանող սարքավորումներ տեղադրելու և հատուկ կայքով ընտրական գործընթացն ուղիղ հեռարձակելու համար: Ասաց` իր ընկերը լավ մասնագետ է: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը կես կատակ-կես լուրջ ասաց. «Ձեր ընկերոջը կտրամադրենք այդ գումարը»: Իսկ  «Ժառանգություն» […]

ԱԺ-ում կրկին անախորժ միջադեպ եղավ

Ազգային ժողովում Ընտրական նոր օրենսգրքի քննարկման ընթացքում փոքրիկ, բայց անախորժ միջադեպ եղավ: Քննարկումը վարող ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ Հովհաննես Սահակյանը  պատգամավորների միջև բաշխեց հարցեր տալու իրավունքը, ինչը որոշ  պատգամավորների դժգոհությունն առաջացրեց: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը վրդովված բացականչեց. «Եթե կեղծիքն այստեղ եք անում, ի՞նչ արդարության մասին եք խոսում: Բոլորիս աչքի առաջ կեղծիք […]

Ոստիկանները հայտնաբերեցին ավազակային հարձակում կատարելու մեջ կասկածվողին

Ոստիկանության Երևան քաղաքի, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, ՊՊԾ գնդի և Նոր Նորքի բաժնի ծառայողները մարտի 18-ին, ժամը 14.20-ի սահմաններում, Երևանի Ռոստովյան և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկից Երևան քաղաքի վարչություն բերման են ենթարկել 1975 թ. ծնված Աղասի Մնացականյանին, ով կասկածվում է մարտի 16-ին Երևանի Գայի պողոտայի թիվ 7 հասցեում գործող տարադրամի փոխանակման կետում ավազակային հարձակում […]

Պահանջվեց ուժեղացնել դեղերի կողմնակի ազդեցությունների մշտադիտարկումը

Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի ղեկավարների, նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ  քննարկվեցին դեղերի կողմնակի ազդեցությունների մշտադիտարկման համակարգի ուժեղացմանն առնչվող հարցեր։ Կարևորվեց հատկապես կենտրոնացված գնումներով ձեռք բերվող դեղմիջոցների կիրառման ժամանակ հիվանդների վարման ընթացքում կողմնակի ազդեցությունների քարտերի վարումը։ Նախարարը հանձնարարեց շրջաբերական ուղարկել բուժհաստատություններին, որպեսզի բոլոր կողմնակի ազդեցությունների վերաբերյալ ժամանակին և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի