14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Իմ զինվոր ախպեր, աչքերիդ փայլին ղուրբան

Բարև իմ զինվոր ախպեր, աչքերիդ փայլին ղուրբան, հզորս … Մայրամուտից առաջ հերդ ծանր քայլերով տուն մտավ, բաճկոնը կախեց պահարանում, շա՜ատ զգույշ երկու ձեռքով ուղղեց դեռ անցած աշնանից պահարանում կախված քո կոստյումն ու ներս անցավ։ Մերդ պատշգամբում գոգնոցը ծնկներին գցած նստել ու քթի տակ ինչ որ մեղեդի նվնվացնելով` լաթի կտորով դանդա՜աղ, մանրամասն մաքրում էր քո սև կաշվից կոշիկները։

Հյուրասենյակում փոքր քույրդ քո ինստիտուտի գրքերն էր շարել գետնին ու հերթո՜ով դրանցից հոտ էր քաշում, փոշիներն էր սրբում ու սիրուն շարում կողք կողքի։ Քույրդ տառեր չգիտի, քո գրքերից ինքը քո հոտն է առնում…։ Հերդ քրոջդ գլուխը համբուրեց ու իմանալով, որ փոքր ախպերդ դեռ տուն չի եկել` նորից հագնվեց, դուրս եկավ բակ։

Հեռվից, մայր մտնող արևի աչք ծակող տաք ճառագայթների մեջ տեսավ շարժվող զինվորական գլխարկ, որ կամա՜աց մոտենում էր։ Հերդ, որ քարի պես պինդ մարդու համբավ ունի, լացն էլ կանացի թուլություն է համարում, հանկարծ կարկամեց` «բալեե՜ս…», աչքերն իսկույն թրջվեցին։

Հենց այդ պահին էլ ավելի մոտեցած սիլուետի մեջ տեսավ եղբորդ, որ ինչ որ զինվորի գլխարկ գլխին հպարտ գալիս էր։ Երբ մոտեցավ, հերդ գրկեց ու էնքան ամուր էր սեղմել կրծքին, որ ախպերդ մի պահ կարկամեց։ Հետո տեսնելով հորդ թաց աչքերը` չհասկացավ պատճառը, բայց բացատրեց, որ մի քանի զինվոր էր տեսել փողոցում ու քո մասին մի լուր առնելու հույսով հետևներից հասել էր գյուղի ծայրը։ Քո մասին զինվորները լուր չէին տվել, բայց մի գլխարկ էին նվիրել։

Եղբորդ տուն ուղարկելուց հետո, հերդ դեռ երկաա՜ր ժամանակ բակում նստած ծխում էր։ Չէ՚, խեղճացած չի, հպարտ է, որ որդին հայրենիքի զինվոր է, …ԶԻՆՎՈՐ…, գիտի որ քաջ սասունցու հոգի ունես, որ սարի պես կանգնած ես սահմանին։
Զինվոր ախպերս, բազկիդ ուժին ղուրբան, գործդ սուրբ, նպատակդ վեհ, քեզ ապավինած մի մայր հայրենիք, մի ընտանիք, մի մայր ու մի ողջ կյանք…

Գրառումը Արման Կիրակոսյանի ֆեյսբուքյան հանրագրից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ