13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի առաջիկա 5-6 տարիների նորմալ զարգացումը կախված է հենց այս բանակցություններից

Իմ խորին համոզմամբ սա լավագույն գործընթացն ու ամենաարդյունավետ ձևաչափն է, որ երբևէ եղել է մեր երկրում որևէ կարևոր օրինագծի ընդունման ժամանակ: Հայաստանի առաջիկա 5-6 տարիների նորմալ զարգացումը կախված է հենց այս բանակցությունների հաջողությունից: Եթե բանակցությունների արդյունքներից գոհ մնան երեք քառյակներն էլ, ապա հաջորդ տարի ընտրություններին հնարավոր է արձանագվի ոչ թե մշտական ու ձևական «մեկ քայլ […]

Մեր ձյուդոյիստներն անհաջող հանդես եկան

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում ավարտվել է Օլիմպիական խաղերի վարկանիշային Գրան պրին, որին մասնակցում էին հայ ձյուդոյիստները: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Մրցումային վերջին օրը մրցագորգ էին դուրս եկել Արսեն Ղազարյանը (73 կգ), Անդրանիկ Չափարյանը և Ռաֆայել Դավթյանը (81 կգ): Երեքն էլ պարտվել են իրենց մեկնարկային գոտեմարտերում: Նախօրեին մրցագորգ դուրս եկած Գարիկ Հարությունյանը (60 կգ), […]

Նախագահը Մասաչուսեթս նահանգում այցելել է Հին հյուսիսային եկեղեցի և «Հայկական ժառանգության պուրակ» /ֆոտո/

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը Մասաչուսեթս նահանգում շարունակում է հանդիպումներ ունենալ այս նահանգում զգալի դերակատարություն և կշիռ ունեցող տեղի հայկական կառույցների, համայնքային գործիչների, ինչպես նաև իրենց հայանպաստ գործունեությսմբ աչքի ընկած նահանգային իշխանությունների ներկայացուցիչների ու հայ ժողովրդի այլ բարեկամների հետ: ՀՀ Նախագահը մարտի 29-ին այցելել է Բոստոնի Հին հյուսիսային եկեղեցի: Եկեղեցու հոգևոր […]

Անուշը կրակոցների տակ կունենա վեցերորդին /վիդեո/

Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակչուհի Անուշ Հարությունյանը հինգ դուստր ունի և սպասում է վեցերորդ երեխային, որի սեռը չի ցանկանում մինչ ծնունդը իմանալ: «Ես շատ երեխաներ սիրում եմ ու էլի կունենամ:Ճ իշտ է սոցիալապես վատ պայմաններում ենք ու երեխեքը կրակոցի տակ են մեծանում, բայց ես պատրաստ եմ երեխաներ ունենալ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց երիտասարդ մայրիկը: Անուշ […]

Զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է հաշվարկի հրամանատարը

Պարտադիր ժամկետային զինծառայող Սևակ Համբարձումյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է նույն զորամասի մեկ այլ զինծառայող։ Ս.Համբարձումյանը, գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային վիրավորումով, հայտնաբերվել է մարտի 24-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգարանում, մահացել` Կապանի քաղաքային հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: Նախնական […]

ՀՀ-ում Իրանի դեսպանին ընդունել է Դավիթ Լոքյանը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունի ց: Ողջունելով դեսպանին` նախարարը գոհունակությամբ է ընդգծել, որ երկու երկրների ժողովուրդների բարեկամությամբ ձևավորված կապերն ամուր հիմք են Հայաստանի մարզերի և Իրանի նահանգների միջև հարաբերությունները […]

«4+4+4» ձևաչափով քննարկումը կմեկնարկի վաղը. Հովհաննես Սահակյան

Մարտի 30-ին ժամը  17.30-ին, Ազգային ժողովում կմեկնարկեն նոր Ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված «4+4+4» ձևաչափով քննարկումները: Ինչպես կանխորոշվել էր, քննարկմանը մասնակցելու են չորսական ներկայացուցիչներ իշխանությունից, ընդդիմությունից և  քաղաքացիական հասարակությունից:  Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ  Հովհաննես Սահակյանը: ‹‹Այդ ձևաչափով քննարկում անելու ցանկություն հայտնել է մեր գործընկերը՝ Լևոն Զուրաբյանը: Բազմիցս նշել ենք, հիմա էլ ասում […]

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով՝ 8.25 տոկոս

2016 թ. մարտի 29-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.25%: 2016 թ. փետրվարին արձանագրվել է 1.4% գնանկում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0.1%-ի դիմաց: Արդյունքում, 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել և ամսվա վերջին կազմել է -1.7%: Ամսվա ընթացքում արձանագրված գնանկումը գերազանցապես պայմանավորվել է ներմուծված պարենային ապրանքների գների նվազմամբ: Արտաքին հատվածում […]

Ծնողների վիճակը ծանր է. ինչի՞ց է թունավորվել եղվարդցիների ընտանիքը

Այսօր շմոլ գազից թունավորվել են Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկի բնակիչները: Նրանք հոսպիտալացվել են Եղվարդի ու Երևանի ԲԿ-ներ: Եղվարդի ԲԿ տեղափոխվել են ընտանիքի թունավորված  10 անդամներից 6-ը: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ Եղվարդի հիվանդանոցից: «Մեզ մոտ են գտնվում ընտանիքի հարսները և թոռները, նրանց վիճակը նորմալ է: Թունավորվել են շմոլ գազից, բարեբախտաբար մահվան դեպք չի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի