27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Սերգեյ Լավրովը ապրիլի 21-22-ը կայցելի Երեւան

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 21-22-ը պաշտոնական այցով կլինի Երևանում, որտեղ հանդիպումներ կունենա Հայաստանի ղեկավարության հետ: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան:

Նա տեղեկացրել է, որ այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերություններին առնչվող, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Առանձնակի ուշադրություն կդարձվի Լեռնային Ղարաբաղի հարցին։

«ՌԴ բարձրագույն ղեկավարությունը մեծ ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության  գոտում իրադրության կարգավորման նպատակով: Տեղի են ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հեռախոսազրույցները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ: Հուսով ենք, որ ռուսական կողմի այս ինտենսիվ ջանքերը կնպաստեն հրադադարի ռեժիմի ամուր հաստատմանը և խնդրի խաղաղ կարգավորման նպատակով բակացային գործընթացի վերսկսմանը»,- նշել է Զախարովան:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ