15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նույնիսկ անդամահատված ոտքով զինվորներն ուզում են վերադառնալ զորամասեր. Սեյրան Օհանյան

Այսօր ԱԺ-ում կառվարության հետ հարց ու պատասպանի ընթացքում Արամ Մանուկյանը հարց ուղղեց ՊՆ նախարար Սեյրան Օհանյանին:

Արամ Մանուկյանը խնդրեց ներկայացնել, թե մեր Կառավարությունն ինչ օժանդակություն է ցուցաբերելու վիրավոր զինվորներին և զոհված ազատամարտիկների ընտանիքներին:

‹‹Այդ հարցը չափազանց կարևոր է: Զոհվածների ընտանիքներն ու վիրավոր հայորդիները մշտապես մեր ուշադրության կենտրոնում են: Վիրավորներից շատերը կազդուրվում են: Նույնիսկ անդամահատված ոտքով զինվորներն ուզում են վերադառնալ զորամասեր: Օրենսդրական փաթեթի սահմաններում նրանց կտրվի աջակցություն: Վիրավոր զինվորների բուժումը կիրականացվի մեր երկրում, անհրաժեշտության դեպքում` արտերկրում››, -ասաց ՊՆ նախարարը:

Նախարարը տեղեկացրեց, որ  զոհվածների ընտանիքներին կհատկացվի օգնություն` հուղարկավարության, գերերզմանաքարի համար, բացի դրանից` ԼՂՀ ղեկավարույունն էլ, ՀՀ կառավարությունն էլ առանձին աջակցություն կցուցաբերեն:

‹‹Էլ չեմ ասում մեր բարերարների մասին: Նրանք ևս աջակցություն կցուցաբերեն: Այնպես որ` զոհվածների ընտանիքներից յուրաքանչյուրը` առանձին-առանձին, գտնվում է մեր ուշադրության կենտրոնում››, – ասաց Սեյրան Օհանյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ