15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ովքե՞ր կարող են ստանալ ծերության նպաստ

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 29–րդ հոդվածի համաձայն սահմանված է. Ծերության նպաստի իրավունք ունի կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձը՝ 65 տարին լրանալու դեպքում: Ծերության նպաստի իրավունք ունեցող անձը նպաստ նշանակելու համար կարող է դիմել ցանկացած ժամանակ` իր հայեցողությամբ: Ծերության նպաստը նշանակվում է ցմահ: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ` Իրավաբան.net-ում;

ՄԻՊ-ը պետք է հնչեցնի քննադատություններ, բայց դրանք չպետք է լինեն ինքնանպատակ. Արման Թաթոյան

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում շարունակվում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնի թեկնածուների դիմումների քննարկումը: Անդրադառնալով Արման Թաթոյանին՝ Հովհաննես Սահակյանը նշեց, որ վերջինս ունի համապատասխան կրթական ցենզ ու փորձ՝ օմբուդսմենի պաշտոնը զբաղեցնելու համար: Արման Թաթոյանն իր հերթին նշեց. «Օմբուդսմենն այն ինստիտուտն է, որը վեր է գործադիր, օրենսդիր ու դատական իշխանություններից, բայց, միաժամանակ, կարող է սրանց […]

«Վերջին խոսքի» ինտրիգը

Քաղաքական դաշտը սպասում է  այսօր երեկոյան Բաղրամյան 26-ից հնչելիք Սերժ Սարգսյանի «վերջին խոսքին»: Այս առնչությամբ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտնել է, որ  թիմի հավաքից հետո Սերժ Սարգսյանը կպարզաբանի, թե ինչ ձեւաչափով է լինելու համագործակցությունը ՀՅԴ-ի հետ և  որ պորտֆելները կտրամադրվեն նրանց: Մինչդեռ պաշտոնական տեղեկատվությունը այլ բան է արձանագրում: ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը հստակեցրել […]

Ափսոսում եմ, պարոն Աշոտյան

Ես ափսոսում եմ, պարոն Աշոտյանն արդեն լիովին տիրապետում էր ոլորտին ու դիմացինին լսելու, լսածի մեջ իրեն անհրաժեշտ ինֆորմացիան արագ ընկալելու, կիրառելու, ստեղծագործելու ունակություններով երիտասարդ և աշխատասեր նախարար էր: Ինձ համար շատ կարևոր էր նաև այն, որ իր մասին ցանկացած քննադատություն հանգիստ էր լսում, քեն չէր քշում ու այդ քննադատության թեմայի շուրջ, առանց ջղաձգումների, կարող էր […]

Նարեկ Ալոյանն առաջարկում է «թեժ գիծն» անվճար դարձնել

Ինչպես արդեն հայտնել ենք, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի երեք թեկնածուի դիմումները: Նիստի ընթացքում օմբուդսմենի թեկնածու Նարեկ Ալոյանը նշեց, որ ՄԻՊ-ը պետք է ոչ թե նստի և սպասի՝ խնդիրներ առաջանան, այլ ջանա այդ խնդիրները կարգավորել, խնդիրները կանխարգելել, այսինքն՝ եթե կա հնարավորություն պետք է ստեղծել այնպիսի միջավայր ու իրավիճակ, […]

«Սադոմազոխիզմով տառապող ընդդիմադիր գործիչների ուրվականը…»

Մի հորթային հրճվալից ուրվական է շրջում Հայաստանում, դա սադոմազոխիզմով տառապող ընդդիմադիր գործիչների, նրանց դեղնակտուց լրատվամիջոցների ուրվականն է` օրերս հրապարակված ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հանրաքվեի փորձագիտական խմբի վերջնական զեկույցի վերաբերյալ: Զեկույցը սովորական զեկույցներից է, ինչպես միշտ` որոշ դեպքերում գուցե մի փոքր խիստ, նաև որոշ չճշտված եվրոյոնջայական գնահատականներով: Եթե հրճվանքից տակները «չիշիկ» արած այս գործիչները, իրենց լրատվամիջոցները անհասկանալիորեն զարմացել են […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Սոթք-Քարվաճառ և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Գորիս-Սիսիան և Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհները: Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 28-32-րդ կմ-ին՝ Թասի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: ՀՀ […]

Թուրքիային բարկացնող հերթական հայտարարությունը՝ ԱՄՆ-ի կողմից

ԱՄՆ պետդեպարտամենտը կրկին Թուրքիային բարկացնող հայտարարություն է արել։ Պետդեպի փոխխոսնակ Մարկ Թոները լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը (PYD) ահաբեկչական կառույց չէ: «Այո, մենք շարունակում ենք կարծել, որ PKK-ն (Քրդական բանվորական կուսակցություն) ահաբեկչական կազմակերպություն է, սակայն PYD-ի դեպքում նույն կարծիքին չենք»,- ասել է նա: Հիշեցնենք, որ նույն բանը հայտարարել էր ԱՄՆ […]

ԲՀԿ-ն ուշագրավ հայտարարություն է անում /վիդեո/

Այսօր՝ փետրվարի 12-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանն ուշագրավ հայտարարություն արեց: Նա նախ նշեց, որ ԲՀԿ-ն առաջին ընդդիմադիր խմբակցությունն է խորհրդարանում.«Եթե կողմ ենք քվերակում բյուջեին, չի նշանակում, որ ընդդիմադիր չենք»,-ասաց Բաբայանը: Բաբայանը ընդգծեց, որ ԲՀԿ-ում ֆորսմաժորային իրավիճակներ չկան: Բաբայանի փոխանցմամբ`իրենք պատրաստվում են առաջիկա խորհրդարանական ընտրություններին և անպայման ներկայացված են լինելու խորհրդարանում: […]

Հակառակորդի կրակոցից Արցախում հովիվ է զոհվել

Փետրվարի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից «ԻՍՏԻԳԼԱԼ» տեսակի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել քաղաքացիական անձ` ԼՂՀ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչ, հովիվ, 1962թ. ծնված Հակոբ Համբարձումյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի