16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հայաստանի հաջորդ պատերազմը. 168 Ժամ

Ավելորդ էմոցիոնալությունից զերծ մնալու համար այսօր անհրաժեշտ է արձանագրել չոր փաստերը։ Ռուսաստանը պայմանագրային դաշնակցային պարտավորություններ ունենալով Հայաստանի նկատմամբ՝ չի կատարում այդ պարտավորությունները, Ռուսաստանը միևնույն անվտանգության համակարգի մեջ գտնվելով Հայաստանի հետ Ադրբեջանին վաճառում է սպառազինություն, որը հենց այս օրերին կրակում է հայ զինվորների ու հայ խաղաղ ազգաբնակչության ուղղությամբ, Ռուսաստանն այս օրերին քաղաքական-դիվանագիտական հարթությունում իրեն դրսևորում է այնպես, ինչպես աշխարհի մյուս պետություններն՛ ու միջազգային կառույցները «մտահոգվելով» ստեղծված իրավիճակի առթիվ՝ հավասարության նշան է դնում կողմերի միջև դրանով, ինչպես մյուս հավասարության նշան դնողները, աջակցելով Ադրբեջանի ագրեսիային: Այդ ամենին գումարած Ռուսաստանը կեղտոտ, շատ կեղտոտ խաղ է խաղում քարոզչական դաշտում:

Տվյալ դեպքում խնդիրը Ռուսաստանին մեղադրելը չէ, ինչպես պատմության ողջ ընթացքում, այնպես էլ այսօր, Ռուսաստանն առաջնորդվում է սեփական շահերով ու նպատակներով` կանգ չառնելով որեւէ միջոցւ ընտրության առջեւ:

Խնդիրն այն է, թե որքանով այս ցավալի, տասնյակ զոհերի պատճառ դարձած իրադարձությունները վերջապես կսթափեցնեն Հայաստանում որոշումներ կայացնողներին ու այդ որոշումները հանրային գիտակցության մեջ «լվացողներին» Եթե դա տեղի ունենա, ապա կկարողանանք արձանագրել, որ այս մահաբեր իրադարձությունները գոնե այդ առումով դրական ազդեցություն կունենան ու հիմք կդառնան ապագայում նման իրավիճակների կրկնությունը բացառելու համար։

Տա Աստված, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողությունները ժամ առաջ ավարտվեն։ Ավարտվեն հայկական կողմի հաղթանակով ու հայկական կողմի պարտադրած զինադադարով, որը, ինչպես երեկ հայտարարել է նախագահ Աերժ Սարգսյանը, չի կարող լինել այլ փաստաթուղթ, քան 1994 թվականին Հայաստանի, Ադրբեջանի և ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ միջև ստորագրված փաստաթուղթը։

Այս պատերազմի նվազագույն քաղաքական հաղթանակը պետք է լինի Լեռնային Ղարաբաղին՝ որպես լիիրավ կողմ, բանակցային սեղանի շուրջ վերադարձնելը։ Ռազմաճակատում կորցրած ու նոր դիրքեր նվաճելուց բացի ու դրան զուգահեռ ամենակարևոր նպատակը պետք է լինի հենց այս բանակցային գործընթացում պաշտոնական Ստեփանակերտի դիրքի վերանվաճումը։

Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտով, ցավոք, պատերազմները չեն ավարտվելու։ Առջևում Հայաստանին սպասվում է նոր պատերազմ՝ առաջին հերթին՝ արտաքին քաղաքական դաշտում, ու առաջին հերթին՝ Ռուսաստանի ուղղությամբ։ Այդ պատերազմի նպատակը պետք Է լինի Հայաստանի Հանրապետության՝ որպես ինքնիշխան պետության, կարգավիճակի վերանվաճումը և Ռուսաստանի հետ նորմալ, իրավա– հավասար հարաբերությունների հաստատումը։ Թող

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ