02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախում խաղաղապահների տեղակայման հարցը

Այս օրերին  հայկական մամուլում ակտիվորեն քննարկվում է Արցախում խաղաղապահ զորքերի տեղակայման պատեհության հարցը: Անդրադառնալով այս թեմային՝ քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց. ‹‹Դատելով Արցախի ՊԲ արձագանքից և այս հաջող մարտավարությունից՝ կարելի է ասել, որ հայոց բանակը կարողանում է լիարժեք հակահարված տալ  մեր երկրի  անվտանգությանը սպառնացող յուրաքանչյուր ոտնձգության››, – ասաց քաղաքագետը: Քաղաքագետն ասաց՝ խաղաղապահների տեղակայման […]

Թալիշ և Մատաղիս գյուղերից տարհանված բնակիչների մասին ԼՂՀ կառավարությունը հոգ է տանում

ԼՂՀ կառավարությունը հոգ է տանում ռազմական գործողությունների հետևանքով հատկապես Թալիշ և Մատաղիս գյուղերից տարհանված բնակիչների մասին: Այս մասին իր Ֆեյսբուքյան հարթակում գրառում է  կատարել ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակ Արտակ Բեգլարյանը. “Ըստ կարիքի՝ ցուցաբերվում է համապատասխան օժանդակություն: Մասնավորապես՝ տասնյակ ընտանիքներ ապահովվել են կացարանով, իսկ շատ ավելի ընտանիքների պարբերաբար սնունդ է մատակարարվում: Բացի դրանից, տարհանված քաղաքացիների համար […]

Ռուսաստանը կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին. ՌԴ փոխվարչապետ

Ռուսաստանը կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին՝ պայմանագրերին համաձայն: Այս մասին Բաքվում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, գրում է РИА Новости-ն: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՌԴ-ն ծրագրո՞ւմ է շարունակել նման մատակարարումները, Ռոգոզինը պատասխանել է: «Ամեն ինչ պայմանագրերի համաձայն է: Երկու երկրներն էլ՝ Հայաստանն ու Ադրբեջանը, մեր ռազմավարական գործընկերներն են»։  

ՊՆ «Ուրալ» ավտոմեքենայի վթարի դեպքով քրգործ է հարուցվել

Այսօր` ժամը 11:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Արմաշ գյուղ տանող ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շուրջ 200 մետր գլորվել ձորը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Ավտոմեքենայում գտնվել է 11 զինծառայող, որոնցից պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Լևիկի […]

Ռուսաստանը, Հայաստանի եւ Ադրբեջանի նման, շահագրգռված է հիմնահարցի կարգավորմամբ․ Մեդվեդեւն ու Ալիեւը հանդիպել են

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Երեւանից ուղեւորվել է Բաքու։ Այնտեղ նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Հանդիպման ժամանակ Մեդվեդեւը հայտարարել է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները ռազմավարական եւ փոխշահավետ բնույթ ունեն, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ Անդրադառնալով ԼՂ հարցին՝ Մեդվեդեւը նշել է, որ Ռուսաստանը կողմ է հարցի խաղաղ կարգավորմանը։ «Խնդրի խաղաղ կարգավորմանը այլընտրանք չկա։ Հարցը պետք […]

Քյարամի գլուխը կտրեցին. եզդիները հանուն Հայաստանի/վիդեո/

«Մենք չունենք եզդիների առանձին ջոկատներ, մենք միասին կռվում ենք հայերի հետ` հայերի հրամանատարության տակ: Այս պահին կան տասնյակ կամավորներ, որոնք գտնվում են սահմանի ամենաթեժ կետերում: Կազմ ու պատրաստ ենք, որ պահին հարկ լինի, հայերի կողքին կանգնած ենք: Հայերի հետ մեր բարեկամությունը գալիս է դարերի խորքից եւ մենք պարտավոր ենք ոտքի կանգնել հայրենիքի համար»,-այսօր` «Հենարան» մամուլի ակումբում […]

Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդի նիստում քննարկել է ԼՂ հարցը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անվտանգության խորհրդի մշտական անդամների օպերատիվ նիստ է հրավիրել: Նիստում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը, այն, թե այդ ուղղությամբ Ռուսաստանն ինչ ջանքեր է գործադրում, հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը։ Նիստի ժամանակ քննարկվել են նաև ներռուսաստանյան և միջազգային հարցեր, մանրակրկիտ խոսակցություն է եղել ազգային գվարդիայի ստեղծման առնչությամբ:

Թուրքիան Արցախում հեռուն գնացող նպատակ ունի

Արցախի ողջ պատմության ընթացքում, սկսած մելիքություններից վերջացրած առաջին հանրապետություն,  խորհրդային շրջան, այսինքն` ողջ այս ժամանակաշրջրանում շատ մեծ դեր է ուեցել թուրքական գործոնը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատմաբան Գեւորգ Մելքոնյանը` հավելելով. «Կարծում եմ, որ այս ամենը թուրքական կողմն անում է մեկ պատճառով, որ ողջ միջազգային հանրության ուշադրութունը սիրիական ճգնաժամից շեղի եւ ուղղի դեպի Հարավային […]

Գերիների ու դիերի փոխանակման ուղղությամբ Կարմիր խաչն աշխատում է

ԿԽՄԿ երեւանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Henaran.am-ի հետ զրույցում ասաց՝  գերիների  ու դիերի փոխանակման ուղղությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն արդեն  աշխատանքներ է իրականացնում: ‹‹Այդ ուղղությամբ մեկնաբանություն անել չեմ կարող առայժմ: Մեր կազմակերպությունն այդ ուղղությամբ աշխատում է,  հարցերը քննարկում է բոլոր կողմերի հետ՝ քննարկելով մարդասիրական հարցեր: Պարզապես այժմ չենք կարող ինֆորմացիա տրամադրել հանրությանը աշխատանքների […]

Վարչապետը հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարությունում հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին: Վարչապետը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին` ԵԱՏՀ կոլեգիայի նախագահի բարձր պաշտոնում նշանակվելու առթիվ և համոզմունք հայտնել, որ նա իր փորձն ու գիտելիքները կներդնի Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսությունների զարգացման գործում: Կառավարության ղեկավարը մտահոգություն է հայտնել ապրիլի 8-ին Երևանում ծրագրված Եվրասիական միջկառավարական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի