01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Առաջ գնալու լավագույն ճանապարհը Մինսկի խումբն է /վիդեո/

Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին աջակցել: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Ջոն Քիրբին:

«Մենք շարունակում ենք աջակցել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործընթացին ու հավատում ենք, որ առաջ գնալու լավագույն ճանապարհը հենց դա է: Ինչպես դուք գիտեք, ԵԱՀԿ Մինսկի խմբի մեր համանախագահ Ջեյմս Ուորլիքը տարածաշրջան է այցելել Ռուսաստանի և Ֆրանսիայի իր գործընկերների հետ ու նշել, որ մենք ցանկանում ենք անհապաղ վերադառնալ բանակցություններին ու խաղաղ կարգավորման գործընթացինՄենք կրկին հավատարիմ ենք մնում ԵԱՀԿ-ի միջոցով կողմերի հետ տևական խաղաղության հասնելու ուղղությամբ աշխատելու հանձնառությանը»,- ասել է նա։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ