19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

«Հայերեն խոսելու համար՝ ծայրատում էին լեզուն» /վիդեո/

Բանահավաք, բանագետ, ցեղասպանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վերժինե Սվազլյանը այսօր՝ ապրիլի 22-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ խոսեց Հայոց Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման գործընթացում ականատեսների վկայությունների կարևորության մասին:

Ցեղասպանագետը նշեց, որ ինքը հավաքել է բազմաթիվ վկայություններ, որոնք տեղ են գտել «Մուսա լեռան հերոսամարտը» գրքում:

«Այս վկայությունները օգնում են մեզ, որ կարողանանք ճշմարտությունը մեջտեղ հանել, քանի որ մարդկանց վկայությունները ամենաճշգրիտ փաստարկներն են, անշուշտ արխիվային նյութերի ու փաստաթղթերի հետ միասին»:

Սվազլյանը նկատում է, որ հայերը ցեղասպանության մասին երգեր են գրել անգամ թուրքերենով.«Քանի որ ենիչերիների ժամանակներից արևմտյան Հայաստանում, հատկապես Կիլիկիայի տարածքում հայերեն խոսելը արգելված է եղել:Կառավարության հրահանգի համաձայն նա, ով խոսում էր  հայերեն ծայրատում էին լեզուն»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ