23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Իրան-ԵԱՏՄ-Եվրոպա խաչմերուկում Հայաստանը կարող է դիտվել կամուրջ. Արծվիկ Մինասյան

Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում աշխատանքն սկսեց «INVEST ARMENIA 2016» միջազգային համաժողովը:

Համաժողովին քննարկման թեմաներն են եղել` Հայաստան-Իրան-Եվրասիական տնտեսական միություն համագործակցությունը, ինչպես նաև կլինեն Հայաստանի համար 2016-2018 թվականների տնտեսական կանխատեսումներ:

«INVEST ARMENIA 2016» ծրագրի համակարգող Վրույր Փենեսյանի խոսքով՝ համաժողովի նպատակն է ներկայացնել Հայաստանի տնտեսության ներդրումային հնարավորությունները, հեռանկարները և փորձել արտերկից գործարարաներ հրավիրել Հայաստան:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեղարկելուց հետո մեծ հնարավորություններ են ի հայտ եկել համագործակցությունն ընդլայնելու համար:

«Նախ Հայաստանում համատեղ արտադրություն կազմակերպելը և արտահանելը, ինչպես նաև հայաստանյան ընկերությունների ուղղակի ներգրավումը իրանական շուկայում: Ելնելով դրանից` մենք իրանական կողմին առաջարկել ենք մի խումբ ապրանքատեսակների ցանկ, որպեսզի իջեցված մաքսադրույք սահմանվի: Դա թույլ կտա, որ հայկական ապրանքները ցածր մաքսադրույքով մուտք գործեն Իրանի շուկա: Դրանից բացի առաջարկել ենք, որ Հայաստանը դիտարկվի իրանական և եվրոպական կապիտալի կենտրոնացման վայր` հնարավորություն տալով եվրոպական տեխնոլոգիաների և իրանական կապիտալի մասնակցությամբ ստեղծել համատեղ ձեռնարկություններ»,-ասաց Արծվիկ Մինասյանը:

Ըստ նախարար Մինասյանի` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 5 ձեռնարկություն արդեն մուտք է գործել իրանական շուկա և բարեհաջող գործում է:

Նախարարի կարծիքով, ոչ պակաս կարևոր է զբոսաշրջության ոլորտում քայլեր ձեռնարկելը: Մասնավորապես, պետք է նպաստավոր պայմաններ ստեղծել Իրանից Հայաստան եկող զբոսաշրջիկների համար: Առաջիկայում նախատեսվում է հանել Իրանից Հայաստան եկող ավտոմեքենաների համար սահմանված տուրքը:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նշել է, որ  ժամանակն է Իրանի հետ համատեղ արտադրանք ստեղծել և դուրս գալ երրորդ շուկաներ, օրինակ` ԵԱՏՄ եւ ԵՄ:

«Սրանք շուկաներ են, որտեղ Հայաստանը շահեկան կարգավիճակ ունի, դա հնարավորություն կտա իրանցիներին լայնածավալ արտահանում իրականացնել: Գործարարներին հետաքրքրում են մի շարք ոլորտներ` մեքենաշինություն, հաստոցաշինություն, ոսկերչություն, սննդի վերամշակում, տեղեկատվական տեխնոլոգիաներ և այլն»,-նշել է Ղազարյանը:

Վարդան Այվազյանը (ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) իր խոսքոում նշել է, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է դիտարկի Հայաստան-ԵԱՏՄ-Իրան համագործակցության հնարավորությունները: «Առանձին շեշտադրված է ազատ առևտրի տնտեսական գոտիների հարցը, իսկ Հայաստանը նման տարածքներ ունի: Մեղրիի տարածքում ունենք ազատ առևտրի տնտեսական գոտի: Երկու երկրների համագործակցության ներուժը բավական մեծ է, և պետք է այն իրացնել: Մենք այսօր Իրանի հետ ունենք տարեկան 340 մլն դոլարի առևտրաշրջանառություն, եթե մի քիչ ավելի ակտիվ աշխատենք, կարող ենք այդ ցուցանիշը հասցնել մի քանի մլրդ-ի: ԵԱՏՄ-ի շուկան սպառման շուկա է, իսկ Իրանը լայնածավալ առաջարկություններ ունի ապրանքների շուկայում: Մենք կարող ենք լավագույն հնարավորություններ ընձեռել, իրենց արտադրական հզորությունները նեդնելով մեր երկրում, առանց մաքսատուրքի առևտուր իրականացնել ԵԱՏՄ-ում»,-ասաց Վարդան Այվազյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ