Նրա մահը զգացել եմ զարմանալի հեռազգայությամբ
Քիչ բանաստեղծներ կան, ում գրածին, զգացածին հավատում ես, հավատում անվերապահորեն: Զգում ես այրվելը, այրումը, ինքնակեզը, հարության հրաշքը: Նրա բառի ծանրությունը սրտիդ վրա է ծանրանում ամպի նման, ոչ՝ դաշույնի: Նրա տարածքում քեզ ապահով ես զգում, ինչպես հայրենի հողի վրա: Նրան համարում ես քո արյունակիցը, հայրը, եղբայրը, որդին ու հավատում նրան, ինչպես կհավատաս քո ներքին ձայնին՝ խղճին: Այդպես […]





































