12 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Չպետք է անընդմեջ ապրել ռազմական հաջողությունների երազախաբությամբ

Կեսգիշերին հայկական զինուժի կողմից վերջ դրվեց ադրբեջանական ամպագորգոռ տվայտանքներին: Ամբողջ գիշեր ահ ու սարսափի մեջ տեղահանվում էին: Հա, ի դեպ գերժամանակակից սպառազինությունը բնավ էլ ադրբեջանցի զինվորականների համար չէ: Այն կիրառելու համար նախ և առաջ անհրաժեշտ է լինել ոչ թե ավանակ, այլ գիտակ, և երկրորդ՝ պետք է ունենալ համարձակություն և կամք, իսկ ավանակներից նման բան ակնկալելը […]

‹‹Հիբրիդային ընտրություն է լինելու››. Օսկանյանի ուղիղ ակնարկը` Սերժ Սարգսյանին

‹‹Ո՞րն  է մղիչ ուժը, որ գնում ենք ԸՕ փոփոխության: Տարիներ շարունակ՝ մեր երկրում ընտրությունները կեղծվել են՝ կարուսելներով, լցոնումներով, կրկնակի քվեարկություններով ու այլ տեսակի խարդախություններով: Հիմա հարց է առաջանում. այս նոր օրենքը այդ խնդիրները լուծելու՞ է: Բացարձակապես չի լուծելու››, – ԱԺ-ում ԸՕ նախագծի քննարկմանը հայտարարեց պատգամավոր Վարդան Օսկանյանը: Վերջինս նշեց՝ հարկավոր է ընդհանուր հայտարարի  գալ: Եթե չկա […]

Վայ նրան,ով այսուհետ կնեղացնի մեր ժողովրդին՝ այնպես կցավեցնեմ, որ…

Անահիտ Բախշյանը Ֆեյսբուկյան իր հարթակում գրում է. «Ժողովուրդ ջան, այս օրերին մի ջերմ պատմության էլ ես եմ ականատեսը եղել: Էրեբունի հիվանդանոցում պառկած զինվոր Ռուբենի նկարը հայտնվում է թերթում և համացանցում: Փիրուզա անունով մաման Ռուբենի նկարը տեսնելով բացականչում է՝ ոնց որ իմ տղան լինի, այնքան նման են իրար: Ի դեպ Փիրուզայի տղան էլ է այս պահին բանակում: […]

ԼՂ-ում տիրող իրավիճակը կարեւոր է ՀԱՊԿ-ի անվտանգության համար. Բորդյուժա

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակն անչափ կարեւոր է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու անվտանգության ապահովման համար: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նա նշել է, որ եթե զինված գործողությունները կրկնվեն, մի փուլ կգա, երբ ակտիվ ու զինված դիմակայություն սկսվի, դա «կպայթեցնի» ամբողջ Կովկասը: «Այդ ժամանակ հակամարտության մեջ կներքաշվեն բազմաթիվ պետություններ։ […]

Պատգամավորը կոչ արեց չքվեարկել ԸՕ նախագիծը

ԱԺ հերթական նիստին պատգամավոր Ստեփան Մարգարյանը ափսոսանք հայտնեց ‹‹4+4+4›› ձեւաչափի ձախողման առնչությամբ: ‹‹Ափսոսում եմ, որ ‹‹4+4+4›› ֆորմատով կոնսենսուս չկայացավ: Ափսոս, որ իշխանություններն ընդառաջ չգնացին… Կարծում եմ՝ կոնսենսուս ապահովող էլի մի ֆորմատ կարելի է ձևավորել: Դեռ ուշ չէ››, – ասաց պատգամավորը` ընդգծելով՝ ամեն կերպ պետք է անել այնպես, որ ընտրախախտումները բացառվեն կամ գոնե  հնարավորինս քչանան: Ստեփան Մարգարյանը շեշտեց՝ նոր […]

«Անօդաչու թռչող «ոչխար» էր պտտվում Տավուշում» /վիդեո/

ԵԿՄ ԵԵԿ Իջևանի շրջանի հրամանատար Էրիկ Սահակյանը սահմանագծին ֆիքսել է անօդաչու թռչող սարք: Էրիկ Սահակյանը մեզ տրամադրեց տեսանյութը: «Անօդաչու թռչող «ոչխար» էր պտտվում  Տավուշում, բայց մենք դրանից չենք վախենում «վիզը» կոլորենք: Բոլորս էլ պատրաստ ենք ու զգոն»,-նշեց Սահակյանը: Դիտեք նաև տեսանյութը:

Կարմիր խաչը պարբերաբար տեղեկացվում է Ադրբեջանի կողմից խաղաղ բնակավայրերի հրթիռահրետակոծությունների մասին. ԼՂՀ ՊՆ

ԼՂՀ պաշտպանության նախարարությունն իրազեկում է, որ ինչպես վերջին օրերին, այնպես էլ այս գիշեր Մարտակերտ քաղաքի և շփման գծին մերձակա այլ խաղաղ բնակավայրերի վրա ադրբեջանական բանակի կողմից իրականացված հրթիռահրետակոծությունների մասին, որպես միջազգային անկողմնակալ, չեզոք և անկախ կառույցի, պարբերաբար տեղեկացվել և այսուհետ ևս կտեղեկացվի Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Մեկնարկել է ԱԺ հերթական նիստը /Ուղիղ միացում /

Քիչ առաջ մեկնարկեց ԱԺ հերթական նիստը: Այս պահի դրությամբ գրանցվել է 97 պատգամավոր: Հիշեցնենք՝ այսօր ԱԺ-ում շարունակում են քննարկել ՀՀ ԸՕ և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Ընդգծենք՝ այսօր ԱԺ-ում է նաև Գալուստ Սահակյանը: Պատգամավորները ծափերով ողջունեցին վերջինիս:

Պետք է բացահայտ հայտարարել` պատերազմ է

Արցախի Պաշտպանության բանակը հայտարարում է, որ հենց այս պահին թշնամին ուժգին հրետակոծում է խաղաղ բնակավայրերն ու առաջնագիծը: Պատերազմը քառօրյա չի, հենց այս պահին էլ այն ընթանում է: Պետք է բացահայտ հայտարարել` պատերազմ է, համոզված է քաղաքագետ Նարեկ Գալստյանը:

Հանգիստ թողեք Արծրուն Հովհաննիսյանին

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը ֆեյսբուքում գրառել է. «Մի մեծ խնդրանք էլ. բոլորս, բացի լրագրողներից, Արծրուն Հովհաննիսյանին հանգիստ ենք թողնում։ Ժամանակն Արծրունի չվատնեք ձեր հարցերով։ Թողեք հարցերը լրագրողներին, իրենք հիմա առավել կարևոր գործ են անում։ Հիշեցնում եմ, անցնում ենք լրատվական հոսքերի հետ աշխատանքի «արտակարգ ռեժիմին»»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի