22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նրանք ապրում են ծովի հատակում. A320-ի կործանումից 10 տարի անց /վիդեո/

Տասը տարի առաջ այս օրը հայ հասարակությունն ցնցվեց ողբերգական լուրով, երբ հայտարարվեց, որ «Արմավիա» ավիաընկերության կողմից սպասարկվող թիվ 967 Երևանից դեպի Սոչի կատարվող չվերթն ավարտվեց դժբախտ պատահարով:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն,   Airbus A320 ինքնաթիռը Սոչիի օդանավակայանի առաջին մոտեցումից հետո, երբ փորձել է երկրորդ շրջան գնալ, ընկել է Սեւ ծովը։

Զոհվեցին ինքնաթիռի բոլոր 105 ուղևորներն եւ անձնակազմի 8 անդամները: Ուղևորների թվում էր ՀՀ 77, ՌԴ`26, Ուկրաինայի`1, Վրաստանի` 1 քաղաքացի:

Ավելի ուշ միջպետական ավիացիոն կոմիտեի (ՄԱԿ) եզրակացության համաձայն՝ վթարի պատճառ էր հանդիսացել անձնակազմի անհամաձայնեցված և այդ տեսակի ինքնաթիռների թռիչքի շահագործման ձեռնարկին չհամապատասխանող գործողությունները՝ երկրորդ շրջան գնալու կարգավարի հրահանգը ստանալուց հետո բարձրություն հավաքելու փուլում։

Դեպքից հետո մի շարք մեկնաբանություններ եղան եւ անհավանական պատմություններ պատմվեցին, թե իբր ինքնաթիռի սրահում կրակոցներ են հնչել, թե հրդեհ է բռնկվել եւ այլն: Սակայն մինչ օրս հասարակությանը անհայտ է մնում, թե որն էր իրականում ինքանթիռի կործանման  պատճառը:

Ինչեւէ նշենք, որ մինչ վթարի տեղի ունենալը ինքնաթիռն իրականացրել է ավելի քան 14 376 չվերթ՝ «մեկնում-ժամանում», և օդում է գտնվել ավելի քան 28 234 ժամ։

Ավելին, հիշեցնենք,  կինոարտադրոթյան մեջ այս թեման նույնպես արծարծվեց եւ Հայաստանում 2015 թվականի փետրվարի 20-ին մեծ էկրան բարձրացավ «Անավարտ թռիչք» ֆիլմը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ