26 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի զարգացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարների և մարտահրավերների վերաբերյալ խորհրդակցություն, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները: Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի զարգացմանը և էներգետիկայի ոլորտի պետական ձեռնարկությունների ֆինանսական առողջացմանը վերաբերող հարցեր:

Հզոր լուսանկարներ, որոնք չեն կարող անտարբեր թողնել /ֆոտոշարք/

Այս լուսանկարների հեղինակը ներկայացրել է փախստականների խնդիրներն ու այն, թե ինչի հետ են նրանք բախվում՝ փախչելիս իրենց երկրից։ 1, Լեսբոս, փախստականներին իջեցնում են նավից, 2015 թ․ 2. Վերջին հնարավորություն։ Զագրեբից շարժվող գնացքի մեջ ամեն կերպ փորձում են փախստականներ ներխուժել, այդ թվում՝ պատուհաններից, 2015թ․ 3. Հանգստի պահ, փախստականը, իր երեխաների հետ, քնել է Բուդապեշտից Վիենա գնացող ավտոբուսում, […]

Երկու անչափահաս երեխա ուներ. մանրամասներ Թալիշում զոհված կամավորականի մասին

Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ մահացու վիրավորում ստացած 48-ամյա Վազգեն Հարությունյանը ԼՂՀ Շուշի քաղաքից էր: «Վազգենը կամավոր էր ու մասնակից էր եղել նաև 1989-1994 թվականների պատերազմին»,-Henaran.am-ի թղթակցի հայտնեց Շուշեցի Ամալյան: Մեր զրուցակցի խոսքով` զոհված կամավորականը  սոցիալապես ծանր պայմաններում է գտնվել  և երկու անչափահաս երեխաների հայր էր: «Լուսավոր, բարի մարդ էր […]

Զինծառայողների օգնությունը պետք է իրականացնել Սոցապի միջոցով

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուկյան իր  հարթակում տեղեկացնում է, որ զինծառայողներին և նրանց ընտանիքներին ուղղված բոլոր տեսակի օգնությունները պետք է իրականացնել Սոցապ նախարարության միջոցով: «Այսօր կա ստեղծված նաև համապատասխան հանձնաժողով: Կա հավասար բաշխելու խնդիր, դուք կարող եք անձամբ տալ ձեր օգնությունները, սակայն որպեսզի բոլորին հասնի, խնդրում ենք այդ հանձնաժողովի հետ համագործակցեք»,- գրել է […]

ՀՀԿ ԵԿ մասնակցել է ԵԺԿ անդամ կուսակցությունների հանդիպմանը

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում օրերս ավարտվեց Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) անդամ կուսակցությունների հանդիպումը, որտեղ Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էր ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի  նախագահ Լիլիթ Բեգլարյանը: Հանդիպման ընթացքում ներկայացվեց տեղական վերջին ընտրություններում Բուլղարիայի եվրոպական զարգացման քաղաքացիներ (GERB) կուսակցության ունեցած հաջողությունը և քննարկվեց այդ փորձի օգտագործումը Բուլղարիայի առաջիկա նախագահական ընտրություններում: Խոսվեց Ավստրիայի նախագահական, Իսպանիայի համընդհանուր, Սլովակիայի խորհրդարանական, Իռլանդիայի օրենսդրական ընտրարշավերի, […]

12-ամյա աղջիկը երեխա է ունեցել ու ինքնասպան եղել

ՌԴ-ում՝ Բուրիաթիայում, 12-ամյա աղջիկը հղիացել է, երեխա ունեցել, ապա ինքնասպան եղել։ Աղջիկը ծնողազուրկ է եղել, ապրել է մանկատանը։ Ոստիկաններն այժմ քրեական գործ են հարուցել մանկատան տնօրինության նկատմամբ՝ համարելով, որ նրանք պատշաճ ուշադրություն չեն դարձրել երեխային, այդ պատճառով էլ նրա հետ նման դժբախտություն է տեղի ունեցել։ Նշվում է նաեւ, որ աղջիկը հոգեկան խնդիրներ է ունեցել, չնայած […]

Ջազը նշում է իր օրը

Այսօր նշվում է Ջազի միջազգային օրը: 2011թ. վերջերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է բանաձև, համաձայն որի՝ 2012 թվականից ապրիլի 30-ը նշվելու է որպես Ջազի միջազգային օր: Ներկայումս բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, ուսումնական հաստատություններ և մասնավոր անձինք աջակցում են ջազի զարգացմանը: Այդ գործում նրանց համար հավելյալ «գործիք» է դարձել Ջազի միջազգային օրը: Ջազն ի հայտ է եկել 19-րդ դարի վերջին 20-րդ […]

«Գնդակը քոռեքոռ գալիս ու կպնում է մարդկանց». ճշգրիտ ինֆորմացիա Թալիշից

«Փախած գնդակներ ամեն օր լինում են ու այս գիշեր զոհեր են եղել: Ցավը շատ մեծ է, բայց կարևորը հրետանակոծություն չլինի: Վստահեցնում եմ այս գիշեր չի եղել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Թալիշ» ջոկատի հրամանատար Վանիկ Օհանյանը: Հրամանատարի խոսքով` հիմա  Թալիշում հանգիստ է: «Գնդակը քոռեքոռ գալիս ու կպնում է մարդկանց: Դա ամեն գիշեր լինում է: Խուճապ չկա: […]

40-ամյա քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից

Ապրիլի 30-ին, ժամը 01.01-ին տեղեկատվություն է ստացվել, որ քաղաքացին բարձրացել է Երևանի Կիևյան կամրջի կամարին և սպառնում է ցած նետվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ոստիկանության աշխատակիցները կանխել են 1976 թ. ծնված Ա. Բ.-ի ինքնասպանության փորձը և տեղափոխել ոստիկանության […]

Խնձորով մարմելադ`տնային պայմաններում

Բաղադրությունը՝ Խնձորի հյութ – 0,5 բաժակ Շաքարավազ – 2 բաժակ Կիտրոնի կեղև – 2 ճաշի գդալ Դոնդող – 20 գր Ջուր- 100 մլ Դոնդողը թրջել խնձորի հյութով և թողնել ուռչի։ Կիտրոնի կեղևը լավ մանրեցնել։Կաթսայի մեջ լցնել շաքարավազը և ջուրը, ավելացնել կիտրոնի կեղևը և դնել մարմանդ կրակին։ Անընդհատ խառնել, մինչև շաքարավազը հալվի։ Վերցնել կրակից և ավելացնել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի