28 Հուլիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում վերջին տասնամյակի ընթացքում եղել են բարեփոխումներ. ԱՄՆ դեսպան

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այսօր անդրադառնալով «ԱՄՆ գործարար ճեպազրույց. Հայաստան» համաժողովին լրագրողներին հայտնել է, որ  համաժողովի նպատակն է, որ Հայաստան հրավիրած ամերիկյան մեծ ընկերություններին, որոնք նախկին խորհրդային միության տարածքում տնտեսավարելու և գործունեություն իրականացնելու մեծ փորձ ունեն, ներկայացվեն այն հնարավորությունները, որոնք առկա են Հայաստանում: Հիշեցնենք, որ  Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, Հայ-ամերիկյան առևտրային պալատը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և «Կոնվերսբանկն» […]

2016 թվականին կլինի ավելի քան 3.2 տոկոս տնտեսական աճ. Վաչե Գաբրիելյան

ԱԺ-ում  հարց ու պատասխանի ժամին ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը հարց ուղղեվ Կենտրոնական բանկի ներկայացրած ցուցանիշների վերաբերյալ: «Այս տարի ՀՀ տնտեսության աճը 3 տոկոս է ստացվել և եկող տարի դիտարկվում է մինչև 2-ից 2,1 տոկոսի շրջանակներում աճ: Սա նշանակում է, որ կանխատեսվում է տնտեսական անկում այս տարվա ընթացքում: Դիտարկելով նաև տրանսֆետների պակասը՝ կառավարությունն ի՞նչ […]

«Էներգետիկայի նախարարությունն ունի կրճատման ենթակա ռեսուրսներ» /վիդեո/

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանն ասաց ՝ Էներգետիկայի նախարարությունն ունի կրճատման ենթակա ռեսուրսներ: Նախարարն անդրադարձավ  վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ պետական ապարատում կրճատումներ անելու վերաբերյալ հայտարարության իրագործման ուղիներին: «Հիմա կառուցվածքային փոփոխություններն ենք նայում: Չեմ կարծում, որ շատ մեծ, բայց որոշ տոկոս կկրճատենք»,- նշեց Լևոն Յոլյանը: Գաղտնիք չէ, որ բազմաթիվ քաղաքացիներ գանգատվում […]

Եթե ապացուցեք, հրաժարական կտամ. Չավուշօղլուն` Լավրովին

Վիեննայում տեղի ունեցած Սիրիայի միջազգային աջակցության խմբի հավաքի ժամանակ ուշագրավ երկխոսություն է տեղի ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարների միջև: Ըստ «Aktifhaber.com» լրատվական կայքի` Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, մոտենալով ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովին, նրա հետ խոսել է Թուրքիայի` «Իսլամական պետության» (ԻՊ) ահաբեկիչներին զինամթերք վաճառելու վերաբերյալ ռուսական կողմի հայտարարությունների մասին: Ըստ թուրքական աղբյուրի` Չավուշօղլուն, դիմելով […]

Ազատ կարձակվի՞ «զինված խմբի» գործով կալանավորվածը

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր   քննվում է «Զինված խմբի» գործով կալանավորված Վաղինակ Ստեփանյանի կալանքը երկարացնելու հարցը: Այս մասին  Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Ստեփանյանի  պաշտպան Մարինե Ֆարմանյանը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, […]

ՊՆ գնդապետը իրեն լիովին մեղավոր է ճանաչել. ՀՀ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով՝ իշխանությունը չարաշահելու համար, ինչն առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ […]

Ադրբեջանցիները պատրաստ են հազարավոր զոհեր տալ 1 կմ առաջ շարժվելու համար. Վահան Բաբայան /վիդեո/

‹‹Պատերազմի օրերին բոլորը դարձան ռազմական փորձագետներ ու ռազմական վերլուծաբաններ: Մարդիկ իրենց բակի բեսեդկաներում բարձր քաղաքագիտական վերլուծություններ են անում պատերազմական գործողությունների վերաբերյալ››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Վահան Բաբայանը: Անդրադառնալով նախագահ Սարգսյանի հարցազրույցին՝ պատգամավորն ասաց՝ Սերժ Սարգսյանը հստակ նշեց այն ուղենիշերը, որոնք վերաբերում են  մեր ստրատեգիական խնդիրներին ու անելիքներին: Պատգամավորն ընդգծեց՝ չի կարելի ոչ մասնագիտական […]

Սանկտ Պետերբուրգի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև համագործակցության շրջանակում Երևան ժամանած ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի Պետրոգրադսկի շրջանի ղեկավար Յուրի Գլադունովի և Մոսկովսկի շրջանի ղեկավար Վլադիմիր Ուշակովի գլխավորած պատվիրակության անդամները մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին: Այս մասին տեղեկացնում են  Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և […]

Լվովում հայերի և ադրբեջանցիների միջև միջադեպը Ուկրաինայում ՀՀ դեսպանատան ուշադրության կենտրոնում է

Լվովում հայերի և ադրբեջանիցիների միջև միջադեպն Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան ուշադրության կենտրոնում է: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը: «Հայաստանի ու Ադրբեջանի մարզիկների միջև տեղի ունեցած միջադեպն առաջին իսկ պահից մեր ուշադրության կենտրոնում է: Հյուպատոսին գործուղել եմ Լվով, որպեսզի տեղում պարզի բոլոր հարցերը: Համապատասխան նոտաներ եմ ուղարկել Ուկրաինայի […]

Ես ձեզնից բան չեմ հասկանում. մեկ ասում եք` ամորձատի, մեկ ասում եք` մի՛ ամորձատի. Վահրամ Բաղդասարյան

ԱԺ-ում քիչ առաջ  Վերահսկիչ պալատի՝ 2015 թվականի հաշվետվության վերաբերյալ  ՀՀԿ խմբակցության դիրքորոշումը ներկայացրեց խմբակցության ղեկավարը՝ Վահրամ Բաղդասարյանը: Նա իր հայտարարության տողատակում անդրադարձավ նաև  Լևոն Զուրաբյանի ելույթին: «Նախկինում անընդհատ ընդդիմադիր գործիչներից ասում էին, թե ի դեմս ՎՊ-ի` ստեղծվել է մի մարմին, որը կոռումպացրել են, որպեսզի ցանկացած դեպքում կարողանան պատժել այն գերատեսչություններին, որոնց հետ խնդիր ունեն: Ելույթներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի