08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Սեյրան Օհանյանը չի թաքցնում ճշմարտությունը

Այսօր՝ մայիսի 23-ին  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե Վահրամ Բաղդասարյանը արել է հայտարարություն, որ 800 հեկտարն ամայի տարածք է և արդյո՞ք դա նշանակում է, որ մեր զինվորները կռվել են մի տարածքի համար, որի մասին պետք է մոռանանք, ասել է.

«Մարտական գործողությունների ժամանակ լինում է զորքերի տեղաշարժ: Պաշտպանության բանակի ողջ անձնակազմն իր առջեւ դրված խնդիրը կատարել է: Թաքցնելու բան չկա, եղել է զորքերի որոշակի տեղաշարժ, որն այսօր գտնվում է ՊԲ ողջ անձնակազմի, տվյալ հատվածներում գտնվող ստորաբաժանումների վերահսկողության ներքո: Այդ տարածքներն ամրագրված են ԼՂՀ տարածքներում եւ կարծում եմ, որ բանակցային գործընթացում համապատասխան ընթացք կտրվի, որը կվերաբերվի նաեւ այս տարածքներին»:

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մասնավորապես հայտարարել էր. «Հարկավոր է ավելի խորամիտ լինել, հետեւանքների մասին մտածել, ոչ թե այն հողը, որն ընդհանրապես որեւէ ռազմավարական նշանակություն չունեցող, չմշակվող, ամայի տարածք էր, որի մասին ընդհանուր առմամբ մենք երկար ենք խոսել եւ դեռ պետք է շարունակենք խոսել: Ինձ թվում է՝ պետք չէ ծանրանալ այդ խնդրի վրա»:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ