25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոչ ոք չի կարող լռեցնել Արցախի ժողովրդի ազատության ձայնը. Էդուարդ Շարմազանով

Աշխատանքային այցով Աթենքում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը մայիսի 20-ին հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության խորհրդարանի առաջին փոխխոսնակ Անաստասիոս Կուրակիսի, Հունաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Ստամատակիի եւ խմբի ղեկավարի տեղակալ Անտոնիս Բալոմենակիսի հետ: Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է, որ երկկողմ հարաբերությունները դինամիկ են զարգանում, կարեւորվել է միջխորհրդարանական կապերի հետագա ամրապնդման ու զարգացման, պատգամավորական բարեկամության խմբերի […]

Շոկ. օդաչուները քնել են թռիչքի ժամանակ

Նախօրեին Փարիզից Քուվեյթ թռչող ինքնաթիռի օդաչուները թռիչքի ժամանակ քնել են ինքնաթիռի ղեկին։ Երբ Boeing 737-ը դադարել է պատասխանել Իտալիայի եւ Հունաստանի դիսպետչերներին, նրանք անհանգստացել են, որ ինքնաթիռում, հնարավոր է, ահաբեկչություն է տեղի ունեցել։ Օդ են բարձրացել երկու F-16 կործանիչներ Հունաստանից։ Երբ օդանավի ուղեւորները տեսել են, որ իրենց օդանավը երկու կործանիչ է ուղեկցում, տեղեկացրել են բորտ-ուղեկցորդներին։ […]

ԵԽ-ն բազմիցս ընդգծել է, որ մեր երկիրը վստահ քայլերով ամրապնդում է իր ժողովրդավարությունը

Եվրոպայի խորհրդին անդամակցության 15-ամյակը Այս տարի լրանում է Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 15-ամյա հոբելյանը։ 2001թ. Եվրոպայի խորհրդին անդամակցումն, իսկապես, մեծ և պատասխանատու քայլ էր մեր պետության համար։ Տասնամյա նորանկախ պետությունը մաս էր կազմելու մի կազմակերպության, որն իր մեջ ներառում է գրեթե ողջ Եվրոպան, ունի հարուստ պատմություն, ավանդույթներ և բոլոր անդամների համար ընդհանուր հանձնառությունների վրա հիմնված […]

ՀՀ-ում գործող մի շարք բանկերի ղեկավարները մեկնել են Արցախ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 20-ին Շուշի քաղաքում ընդունել է ՀՀ-ում գործող մի շարք բանկերի ղեկավարների, որոնց հետ քննարկել է Արցախում բանկային համակարգի  հետագա զարգացման հետ կապված որոշ հարցեր: Այս մասին տեղեկացնում են ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: ԱՀ գործադիր իշխանության ղեկավարը նշել է, որ առանց բանկային համակարգի զարգացման անհնար է […]

Առաջնագծի հումորը /վիդեո/

«Ա՛յ Շերենց քո  վախտը չանցա՞վ ու էլի առաջնագիծ ես գնում»,-Ջաբրաիլի զորամասում հերթափոխի շտապող ազատամարտիկին ասաց ավելի երիտասարդ ընկերներից մեկը: Շեդո անունով ազատամարտիկը Henaran.am-ի թղթակցին ասաց, որ եկել է Արծվաքար գյուղից և միշտ պատրաստ է կյանքը զոհել հայրենիքին.«Եթե հայրենասեր ես` տարիքը չի խանգարում: Ազատամարտիկը պետք է հոգով կռվի ու հալալ լինի մեր երիտասարդ զինվորին»: Մանրամասները` տեսանյութում:

Սկանդալ միասեռական սփյուռքահայ երիտասարդի շուրջ

Սփյուռքահայ Գայլ Խանդիկյանին (Kyle Khandikian) հեռացրել են Հայաստանի պարային խմբերից մեկից, այն բանից հետո, երբ իմացել են, որ տղան միասեռական է: Այդ մասին գրել է Գայլը՝ ֆեյսբուքյան իր էջում, նշելով, որ պաշտում է հայկական պարը, փորձել է դրա միջոցով գտնել իր հայկական ինքնության հետ կապը, սակայն Հայաստանում ենթարկվել է սեռական խտրականության: Գայլի հեռացման պատմությանն անդրադարձել […]

Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ համաժողովի մասնակիցներին Հարգելի՛ գործընկերներ, Ջերմորեն ողջունում եմ հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ համաժողովի մասնակիցներին և հյուրերին: Ուրախ եմ, որ Հայաստանի հանրապետական կուսակցության նախաձեռնությանը արձագանքել և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հավաքվել են Հայաստանի և Արցախի խորհրդարաններում ներկայացված կուսակցությունների ներկայացուցիչները: Երկու հայկական պետությունների հետագա ամրապնդման համար հույժ կարևոր են […]

Խիզախ եւ ժողովրդավարական արժեքներով տոգորված քայլ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Henaran.am-ի հարցին, թե ինչպե՞ս կգնահատի Չիլիի Պատգամավորների պալատի կողմից ընդունված բանաձեւը, որով դատապարտվում է Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ պատասխանեց. «Մեծ գնահատանքի է արժանի Չիլիի խորհրդարանի ստորին պալատի կողմից այս բանաձեւի ընդունումը: Խիզախ եւ ժողովրդավարական արժեքներով տոգորված քայլ: Հատկանշական է, որ Արցախի ժողովրդի ազատության պայքարն ըմբռնում է գտնում օվկիանոսից […]

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում` մայիսի 21-22-ը առանձին շրջաններում, 23-25-ը՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 23-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում՝ մայիսի 21-22-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, […]

Կորել է ՌԴ եւ ՀՀ համատեղ հայտարարության տեքստը. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանների պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովների ապրիլի 15-ին Երեւանում կայացած նիստից անցել է մեկ ամսից ավելի, սակայն կողմերը դեռ չեն համաձայնեցրել համատեղ հայտարարության տեքստը։ Հիշեցնենք, նիստի արդյունքներն ամփոփելիս ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշեց, որ ձեռք է բերվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի