28 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Հունիսի 1-ից մայրաքաղաքում կմեկնարկի «Երևանյան ամառ»-ը

Ավանդական դարձած «Երևանյան ամառ» միջոցառումների 2016 թ. եռամսյա ծրագիրը մեկնարկում է հունիսի 1-ից և կշարունակվի մինչև օգոստոսի 31-ը: Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ արդեն պատրաստ է «Երևանյան ամառ – 2016»-ի միջոցառումների հստակ ժամանակացույցը, իսկ միջոցառումների կազմակերպման ուղղությամբ տարվող նախապատրաստական աշխատանքներն ամփոփվել են:

Անդրադառնալով քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների ավարտական խմբերում կազմակերպվող միջոցառումներին և դպրոցներում մեկնարկող ավարտական քննություններին՝ քաղաքապետը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել կազմակերպչական աշխատանքները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ քաղաքապետի մեկ այլ հանձնարարականով առաջիկա շաբաթվա ընթացքում մայրաքաղաքի բոլոր բակային տարածքների խաղահրապարակներում առկա կարուսելները և մարզագույքը անվտանգ շահագործման նպատակով կուսումնասիրվեն, անհրաժեշտության դեպքում կկատարվեն դրանց ամրացման աշխատանքներ:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ