Այս մեդալը բարձր արդյունք էր ինձ համար. Լիլիթ Մկրտչյան
Եվրոպայի հրաձգության առաջնությունում վազող թիրախ` խառը վազք երիտասարդ աղջիկների մրցապայքարում արծաթե մեդալակիր Լիլիթ Մկրտչյանը մեծ արդյունք է համարում Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը:
ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի թղթակցի հետ զրույցում Լիլիթ Մկրտչյանն ասել է,- «Մենք տեխնիկական շատ խնդիրների բախվեցինք: Նախ՝ իմ օպտիկան անընդունելի էր նրանց համար, փոխեցինք և տեղադրեցինք այլ օպտիկա, որն ապահովության համար տարել էինք մեզ հետ: Իմ վարժությունում այլ օպտիկայով ես զբաղեցրեցի 7-րդ հորիզոնականը, որում հաղթել էի նախորդ տարի: Այս երկրորդ վարժությունում ես դեռ մեդալ չունեի, և այս մեդալը բավական բարձր արդյունք էր ինձ համար: Հաջորդիվ կփորձեմ մասնակցել իմ վարժության մեծահասակների աշխարհի առաջնության, քանի որ տարիներ շարունակ սպասում եմ հենց մեծահասակների աշխարհի առաջնությանը: Կանենք ամեն ինչ, որ այլևս խնդիրներ չառաջանան»: