08 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ախր, ա՚յ գլամուրկեք, հեչ լսե՞լ եք, թե գիրք կարդալն ինչ կայֆ ա»

Հարմարավետ զուգագուլպայի առօրյա փնտրտուքի թոհուբոհում, ճիշտ անկյան տակ բանտիկ շուրթերով և կիսափակ աչքերով, որպես կանոն ռեստորանային զուգարանի ֆոնին արված սէլֆիների, սրանից֊նրանից արտագրած էժանագին «իմս», «կեսս» տերմիններով հոգնատանջ ու լալահառաչ ստատուսների, սրճարանում պատվիրված սննդի մինչև ուտելը, մինչև ստամոքսում տեղավորելը պատկերներով լուսանկարների (փառք իրենց, որ դեռ ուտելուց հետո, ստամոքսից դուրս եկած սննդի լուսանկարներ չեն հրամցնում) և ընդհանրապես […]

Նախագահն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ տիկին Էդելգարդ Բուլմանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմանին: Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին Հայաստանում և նշել, որ ջերմությամբ է հիշում ս.թ. ապրիլի 5-7-ը Գերմանիա կատարած իր այցն ու անմիջականության և փոխըմբռնման մթնոլորտում կայացած հանդիպումները երկրի ղեկավարության հետ, որոնց ընթացքում քննարկվեցին հայ-գերմանական հարաբերությունների օրակարգն ու փոխգործակցության զարգացման հեռանկարները: Երկկողմ կապերի ամրապնդման […]

Ուրախ եմ, որ իմ և Արցախի կյանքը հագեցած է երկրապահով.ԼՂՀ նախագահը՝ գեներալ Մանվելին

ԵԿՄ նախագահ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը վերադարձել է Արցախից: Նրա հետ վերադարձել են նաև մոտ տասը հազար երկրապահները: «Երկրապահը աշխարհի մեծագույն արժեքը համարել է հայրենիքը ու թողնելով կենցաղային խնդիրներն ու հոգսերը նետվել հայրենիքի պաշտպանությանը նվիրելու: Ես շատ ուրախ եմ, որ իմ և Արցախի կյանքը հագեցած է երկրապահով»,-ճանապարհելով երկրապահներին ասաց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Դատախազի տեղակալի՝ հարբած լիճը մտնելու մասին տեղեկությունը կուսումնասիրվի

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուսումնասիրվում են ՀՀ Տավուշի մարզում՝ մարզի դատախազի տեղակալի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից և նշում, որ դրանց լիարժեք, բազմակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրության արդյունքում կտրվեն համապատասխան գնահատականներ: Հիշեցնենք, որ 168.am-ը, հղում անելով բնակիչներից մեկին, գրել էր, որ  Տավուշի մարզի դատախազի տեղակալ Հայկուշ […]

Նոր բնակարաններ՝ զոհված 3 զինծառայողների ընտանիքներին

Երևանի ավագանու մայիսի 25-ին  գումարված հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին հավանություն է տվել Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող երեք բնակարաններ անհատույց սեփականության իրավունքով օտարել ապրիլի սկզբին առաջնագծում զոհված երևանաբնակ երեք զինծառայողների ընտանիքներին: Ըստ այդմ, առաջնագծում զոհված 2-րդ կարգի զինհաշմանդամ, կամավորական Սարգիս Խալաֆյանի` 4 անձից բաղկացած ընտանիքին Քանաքեռ 14-րդ փողոցի 40 շենքում […]

Հրանտ Բագրատյանը չի հավատում /վիդեո/

Պատգամավոր Հրանտ Բագրատյանը կարծում է՝  մենաշնորհների վերացումը նշանակում է քաղաքական համակարգի ապակենտրոնացում, այսինքն՝ ՀՀԿ-ն այլևս չպիտի լինի իշխող կուսակցություն:  Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատյանը: Անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ մենաշնորհները վերացնելու մասին հայտարարությանը, Բագրատյանն ընդգծեց՝  լուրջ չի վերաբերվում կոռուպցիայի դեմ պայքար սկսելուն և պետական ապարատն օպտիմալացնելու կառավարության քայլերին: «500 մլրդն ուր, 10 միլիարդն […]

Չեխիայի նախագահը Հայաստանում կքննարկի ԼՂ հիմնահարցը

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի կողմից Հայաստան կատարելիք այցի ընթացքում օրակարգային թեմաներից կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին չեխական Czech News Agency-ին հայտնել է Զեմանի խոսնակ Յիրժի Օվցաչեկը: Նա տեղեկացրել է, որ Չեխիայի նախագահը հունիսի 8-10-ը ծրագրավորում է այցելել նախ Մակեդոնիա, ապա Հայաստան: Օվցաչեկի խոսքով` Հայաստանում Զեմանը ի թիվս այլ հարցերի, կխոսի […]

ՀՀ ՏԿ նախարարության բակում տեղի ունեցած ծեծկռտուքի առթիվ քննվող քրգործով 5 անձի մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում շարունակվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության բակային հատվածում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ մայիսի 21-ին ձերբակալված Վ.Մկրտչյանին մայիսի 24-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի […]

Բնապահպանության նախարարությունում մոտ 25 ավտոմեքենա է կրճատվել

Բնապահպանության նախարարությունում  ավտոմեքենաների թվաքանակը  կրճատվել է:  Մոտ 25 ավտոմեքենա է կրճատվել: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Արամայիս Գրիգորյանը: Լրագրողները հարց ուղղեցին նախարարին՝ փորձելով հստակեցնել՝ ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվել բնապահպանության նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներում կոռուպցիոն ռիսկերը բացահայտելու համար: Նախարարը շեշտեց՝ օրինակ  ընդերքի ոլորտի համար ստեղծվել է մեկ պատուհանի սկզբունքը, որպեսզի հնարավոր լինի խուսափել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի