Ոստիկանը փրկել է աղջկան. մարդկային պատմություն
«Այսօր առավոտյան քույրիկս Իսակովի պողոտայի կանգառում երթուղայինի է սպասելիս եղել, երբ սկսել է իրեն վատ զգալ: Քույրս պատմում է, որ աչքերի դիմացը սևացել է, ինքնագիտակցություն կորցրել է: Նա պատմում է, որ չնայած կողքին մարդիկ կային, բայց իրեն «թարս» էին նայում ու երևի սխալ դիտարկումներ անում, օգնող չկար ու նա չի իմացել ում դիմի »,-Henaran.am-ի թղթակցին պատմեց Նարինե Խաչատրյանը:
Խաչատրյանը ցավ է ապրում, որ մեր օրերում մարդիկ անտարբեր են դարձել ու անգամ առողջական խնդիր ունեցող երիտասարդ աղջկան կարող են չօգնել:
«Պատկերացնում եք մեքենաներից որևէ մեկը չի կանգնել, մոտ տաս րոպե տևած մղձավանջը` քրոջս համար շատ ահավոր է եղել : Հետո նստել է գետնին, այդ ժամանակ միայն մի մեքենա է կանգնե: Ոստիկանի համազգեստով երիտասարդը միանգամից իր օգնությունն է առաջարկել:Ջուր ու սրտի աշխտանքը կարգավորղ դեղահաբ է տվել: Քույրս զարմացել է, քանի որ մենք ոստիկանի մասին այլ պատկերացում ենք ունեցել: Ոստիկանը անգամ նրան տուն է ուղեկցել:Ավելի ուշ իմացանք, որ քրոջս օգնել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցներից Աշոտ Լալայանը: Պարզապես պատմում եմ, որ մարդիկ խեթ չնայեն ոստիկաններին…»