Ե՞րբ կանջատվի անալոգային հեռարձակումը
Հեռուստատեսության անալոգային հեռարձակումը չի անջատվում, քանի որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որշմամբ պետք է եւս 60 հազար անձի պիտի հատկացվի թվային հեռարձակման սարք: Դրանից հետո նոր միայն կանջատվի անալոգային հեռարձակումը:
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը:
«Եկեք փաստենք մի բան: Մենք այսօր կարող ենք ականատես լինել, որ թվային ազդանշանը հասանելի է հանրապետության ամբողջ տարածքում: Այսինքն՝ թե երբ կանջատենք մենք անալոգը, որեւէ կերպ կապված չի պրոբլեմի հետ: Ընդամենը կապված է, որ այդ 60 հազարը կգա, կբաժանվի այն անձանց միջեւ, որոնք խնդիր ունեն ինքնուրույն ձեռքբերելու, եւ, բնականոն, ընդամենը կանջատվի եւ կազդարարենք, որ ռեֆորմն իրականավել է»,- նշեց փոխնախարարը: