18 Հունվարի, Saturday, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 24-ին Մոսկվայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հանրահավաք կանցկացվի

Ապրիլի 24-ին Մոսկվայում կանցկացվեն Ռուսաստանի հայերի միության կողմից համաձայնեցված ակցիաներ՝ նվիրված Թուրքիայում Հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին եւ այդ հանցագործության միջազգային դատապարտմանն աջակցելուն՝ ապագայում ցեղասպանության կրկնվելուց խուսափելու համար: Ժամը 12:00-ին պիկետ կանցկացվի ՌԴ-ում Թուրքիայի դեսպանատան մոտ: Ժամը 14:00-ին «Կրասնոպրեսնեյսկայա զաստավա» հրապարակում՝ մետրոյի «1905 թվականի փողոց» կայարանի մերձակայքում տեղի կունենա Ռուսաստանի հասարակայնության քաղաքային հանրահավաքը՝ «Ռուսաստանի հայերի միություն» […]

Ո՛չ թուրքական ապրանքներին.մենք զինում ենք մեր թշնամուն /վիդեո/

Մի խումբ երիտասարդներ այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա արեցին՝ պահանջելով արգելափակել թուրքական ապրանքների մուտքը Հայաստան: «Թուրքիա+Ադրբեջան = է երկու երկիր՝ մեկ թշնամի» բովանդակությամբ պաստառներով երիտասարդները կառավարությունից պահանջում էին, որպեսզի մեր գումարներով չլցնենք Թուրքիայի բյուջեն: Նրանք դիմում նրեկայացրեցին կառավարություն՝ առաջարկելով այլընտրանքային լուծումներ:Մասնավորապես պահանջում են զարգացնել հայրենական արտադրությունը, իսկ դրա համար փոքր բիզնեսը ժամանակավոր պետք է […]

«Դադարեք կրակել, դադարեք պատերազմել». Արփինե Հովհաննիսյանը՝ ադրբեջանցի գործընկերոջը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը Սոֆիայում տեղի ունեցող բարձրաստիճան համաժողովի ընթացքում հակադարձել է Ադրբեջանի արդարադատության նախարարի ելույթին: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության կայքից: «Վերջինն իր խոսքում ասել է, որ Ադրբեջանի դատական համակարգն առավել արդյունավետ կաշխատեր, եթե իր երկրի տարածքների 20 տոկոսը օկուպացված չլիներ և մեկ միլիոն փախստական չունենային: Նա նաև հայտարարել է, որ […]

Թուրքիան փորձում է շեղել ուշադրությունը Ցեղասպանության խնդրից. Գևորգ Մելքոնյան

«Արևելք» հետազոտական և վերլուծական կենտրոնի տնօրեն Գևորգ Մելքոնյանն այսօր անդրադառնալով Ադրբեջանի նախահարձակ գործողություններին ասյօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ սովորաբար Ադրբեջանը հենց ապրիլ ամսին ավելի ինտեսիվ է խախտում հրադադարի ռեժիմը: «Դա արվում է Թուրքիայի հորդորով, որպեսզի սահմանային լարվածությունն ակտիվացնելով՝ շեղի միջազգային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից  և սևեռվի Արցախի խնդրին: Արցախի նկատմամբ իրականացրած այս […]

Սիցիլիայի նահանգային խորհրդարանը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Ապրիլի 20-ին Սիցիլիայի նահանգային խորհրդարանը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` այսպիսով դառնալով Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչած 105-րդ խորհուրդը: Ընդունված բանաձևում Սիցիլիայի նահանգային խորհրդարանն իր զորակցությունն ու համերաշխությունն է հայտնում պատմական իրականության ճանաչման և անքակտելի իրավունքների պաշտպանության համար հայ ժողովրդի պայքարին: Բանաձևում կոչ է արվում Սիցիլիայի նահանգային և Իտալիայի ազգային կառավարություններին համատեղ […]

Ինչո՞ւ է Հայաստան գալիս Լավրովը /վիդեո/

«Լավրովը Հայաստան գալիս է ոչ թե պատասխան ստանալու համար, այլ իր այցն է, որտեղ քննարկվելու է մեր հարաբերությունների լայն շրջանակ»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Լրագրողների հարցին, թե ռուսական մամուլում եղած տեղեկատվության համաձայն՝ Արցախի տարածքների հանձնման մասին է խոսքը, Քոչարյանն ասաց, որ նրա այցի ընթացքում, բնական է, չի կարող […]

Եվրոպական փոստային օպերատորները Երեւանում քննարկել են մի շարք հարցեր /վիդեո/

Երևանում նախօրեին մեկնարկել «Եվրոպայի հանրային փոստային օպերատորների («PostEurop») ասոցիացիայի 31-րդ` «Ընդունելով մարտահրավերները» խորագրով լիագումար համաժողովը։ Այն անցկացվում է Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ»-ի նախաձեռնությամբ: Համաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրեն Բիշար Աբդիրահման Հուսեյնը, «PostEurop» կազմակերպության գործադիր խորհրդի նախագահ Ժան Պոլ Ֆորսևիլը, գլխավոր քարտուղար Բոտոնդ Սեբենը, ինչպես նաև եվրոպական 40 […]

Քաղաքապետարանի «լուսավոր» աշխատանքների շարքից

Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով ամենօրյա աշխատանքներ են իրականացվում: Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ ապրիլի 11-15-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 604 վնասված լամպ, ևս 156-ը` վերգետնյա և ստորգետնյա անցումներում, ինչպես նաև այգիներում ու պուրակներում: Նախորդ ամսվա ընթացքում Երևան քաղաքի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 3 փողոց և 3 բակային […]

Վարչապետը նկատողություն արեց Լևոն Մկրտչյանին

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նկատողություն արեց Կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանին ու մերժեց նրա ներկայացրած նախագծերից մեկում արված առաջարկությունը: Նիստում Լևոն Մկրտչյանն նկատեց , որ ներկայացված  նախագիծը վերաբերում է տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովելուն, ինչպես նաև ավագ դպրոցների դասագրքերի հրատարակությանը, ռազմագիտության կաբինետների վերականգնմանը, ինչպես նաև առանձնահատուկ կրթության կարիք […]

WSJ-ը Հայոց ցեղասպանությունը ժխտող գովազդ է տեղադրել Հիտլերի ծննդյան օրը. բողոքի մեծ ալիք է բարձրացել

Ամերիկյան հեղինակավոր Wall Street Journal պարբերականի տպագիր տարբերակում մի ամբողջական էջ հակահայկական բովանդակությամբ գովազդի տեղադրումը լուրջ դժգոհություն է առաջացրել: Խնդրին անդրադարձել են ինչպես ամերիկյան լրատվամիջոցներ, այնպես էլ սոցցանցերի օգտատերեր: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Մոնթեբելլո քաղաքի հայազգի քաղաքապետ Ջեք Հաջինյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Արդյոք պատահականություն է այն, որ ամերիկյան Wall Street Journal պարբերականն իր թերթում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի