06 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քաղաքապետի խիստ հանձնարարականները

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ բազմաբնակարան բնակելի շենքերի պահպանման ուղղությամբ քաղաքապետարանի կողմից տարվող աշխատանքների շրջանակում սահմանված ժամանակացույցով ընթանում են մուտքերի նորոգման աշխատանքներ: Ըստ այդմ, մինչ օրս մայրաքաղաքում վերանորոգվել է 176 մուտք. այս տարվա ծրագրով նախատեսված է նորոգել 891-ը: Նաև զեկուցվել է, որ, համաձայն […]

Թուրքիան պիտի ներողություն խնդրի եւ վերադարձնի հայերի ունեցվածքը. թուրք պրոֆեսոր

Թուրք պրոֆեսոր Բասքըն Օրանը, որը տարիներ շարունակ զբաղվել է Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրությամբ, արձագանքել է Գերամանիայի դաշնային խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը. այս մասին գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական ընդդիմադիր «T24.com.trե կայքի տեղեկացմամբ՝ Օրանը կարծիք է հայտնել, որ Թուրքիան պիտի հատուկ շրջաբերական հրապարակի և ներողություն խնդրի հայերից: Ըստ Օրանի՝ Անկարան պիտի ներողություն խնդրի նաև սեփական քաղաքացիներից […]

Չպետք է թույլ տալ, որ քաղաքականությունը դուրս գա ռազբորկաների դաշտ. Արմեն Ռուստամյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է՝   ԼՂՀ պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծելու մեջ քաղաքական ենթատեքստ կա: Այս մասին նա ասաց  ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում: «Ցանկացած քաղաքական ուժ փորձում է տեղավորվել դասավորումների մեջ, Ղարաբաղում լուրջ քաղաքական զարգացումներ են լինելու՝ ընտրություններ, սահմանադրական փոփոխություններ: Դատապարտելի է ծեծը, բայց, բնականաբար, չպետք է թույլ տալ, որ քաղաքականությունը դուրս […]

Կայացավ Հայաստանի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը

Հունիսի 5-ին պաշտոնական այցով Թեհրանում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին: Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին` Մոհամադ Ջավադ Զարիֆը նշեց, որ Իրանը առանձնահատուկ կարևորություն է տալիս բարեկամ Հայաստանի հետ համակողմանի փոխգործակցությանը, և համոզմունք հայտնեց, որ երկու երկրների միջև բարձրաստիճան փոխայցելությունները հնարավորություն են ընձեռում դրանք առավել ամրապնդելու և խորացնելու համար։ Շնորհակալություն հայտնելով […]

Այսօրվանից վաճառքի կհանվեն հայկական սմարթֆոնները

Այսօրվանից արդեն երեւանում վաճառքի կհանվեն հայկական առաջին ArmPhone սմարթֆոնները, որոնք արտադրել է Technology & Science Dynamics ընկերությունը, գրում է popmech.ru-ն։ Վաճառքի կհանվեն սմարթֆոնների 5 տարբեր մոդելներ՝ ArmPhone 0502, ArmPhone 0505, ArmPhone 0508, ArmPhone 0509 եւ ArmPhone 0520, որոնք խոստանում են իրենց որակով չզիջել միջազգային բրենդերի արտադրանքին։

«Էտի ուզելով չի». գեներալը` Սամվել Բաբայանին

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց՝ անհանգստանալու կարիք չկա. Արցախում  իրավիճակը համեմատաբար կայուն է: Հիշեցնենք՝ Արցախում  տեղի ունեցած՝ երեկվա բողոքի ակցիային, որի ընթացքում բազմաթիվ ստեփանակերտցիներ ջերմորեն դիմավորեցին Լեռնային Ղարաբաղի ազգային հերոս, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին: Այնուհետև ակցիայի մասնակիցները  սկսեցին պահանջել ԼՂՀ ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի հրաժարականը: Մանվել Գրիգորյանը շեշտեց՝ բարձր […]

Արմեն Գևորգյանը նոր պաշտոն ստացավ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Գեւորգյանը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում, մասնավորապես, ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով՝ որոշում եմ. Արմեն Գեւորգյանին նշանակել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար»:

«Հարկավոր է սահմանափակել առանց այդ էլ արտոնյալ նրա կարգավիճակը» /վիդեո/

Քիչ առաջ Քուվեյթում Հայաստանի դեսպան նշանակված Մանվել Բադեյանն Ազգային ժողովում անդրադարձավ շաքարավազի ներկրման՝ մոնոպոլիզացմած լինելու հանգամանքին:  Բադեյանն ասաց՝  գոյություն ունեցող մենաշնորհի վրա պետք է սահմանափակումներ դրվեն: «Հարկավոր է սահմանափակել առանց այդ էլ արտոնյալ նրա կարգավիճակը», – անդրադառնալով Սամվեոլ Ալեքսանյանին՝

Բնական միջոցներ՝ արագ կերպով ատամի ցավից ազատվելու համար

Երբ ատամնացավը բռնում է, այլեւս ոչ մի բանի մասին մտածել չի լինում։ Միանգամից ուզում ես վազել ատամնաբույժի մոտ։ Իսկ ինչ անել, եթե ատմնացավը երեկոյան կամ գիշերն է սկսվել, այդ ժամին ատամնաբույժի մոտ գնալն անհնար է։ Ահա մի քանի տարբերակներ, որոնք կանցկացնեն ատամի ցավը, մինչեւ որ գնաք ատամնաբույժի մոտ։ Աղ եւ պղպեղ՝ հավասար քանակությմաբ խառնեք երկու […]

Կրակոցներ և սպանություն Էջմիածնում

Հունիսի 5-ին, ժամը 00.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքների հետքերով իրենց մոտ է տեղափոխվել 1974 թ. ծնված Համլետ Պատուրյանի դիակը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Համլետ Պատուրյանը սպանվել է նույն օրը, ժամը 00.10-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Շահումյանի փողոցի թիվ 75 հասցեում, անհայտ անձի կողմից արձակված հրազենային 4 կրակոցներից: Նշանակվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

Ամենաընթերցված