20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պաշտպանության նախարարությունը բավականին նպատակասլաց աշխատանք է կատարում. Կորյուն Նահապետյան

ԱԺ նիստի ընթացքում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց ԱԺ ներքին գործերի, անվտանգության, պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին: Փաշինյանը  հետաքրքրվեց Ռուսաստանի հետ 200 միլիոն դոլարի վարկից: Փաշինյանին հետաքրքրում է մի փաստ. զենքի մատակարարումն արդեն կատարվե՞լ է, թե՞ դեռ հայկական կողմը պետք է սպասի:

Նահապետյանն ի պատասխան ասաց՝  այս պահին վարկային համաձայնագրով նախատեսված աշխատանքներն ընթացքի մեջ են:

«Հավելյալ մանրամասներ չեմ կարող հրապարակել: Իհարկե, տիրապետում եմ ավելի շատ ինֆորմացիայի, բայց բանակցային գործընթացից և նաև կողմերի միջև պայմանավորվածությունը չխախտելու համար չեմ կարող ինֆորմացիա հրապարակել: Պաշտպանության նախարարությունը բավականին նպատակասլաց աշխատանք է կատարում այդ վարկային համաձայնագրով միջոցներ ձեռք բերելու համար»,- շեշտեց Նահապետյանը:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ