30 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամեն ինչ վաղուց ծախված էր /վիդեո/

 «Բնական է, որ Քոչարյանը կուզենա վերադառնալ ակտիվ քաղաքականություն, որովհետև ինքն ունի համապատասխան հնարավորություններ՝ ազդեցություն, այսպես ասած՝ իր մարդիկ: Կարծում եմ՝ նա հիասթափված է ներկայիս քաղաքականությունից, որն իրականացնում է մեր իշխանությունը: Պիտի ընդունենք, որ այն քննադատությունը, որն ինքը հնչեցրեց, դրա մեջ կար ճշմարտություն: Բայց նաև պետք է շեշտել, որ այդ թերությունների մի մասը գալիս է հենց […]

Գերմանիայի որոշումը պատվեր է, որը քաղաքական ենթատեքստ ունի. Ալիեւի անդրադարձը

Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիս է կազմակերպվել: Ըստ թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքի` Ալիևի ու Յըլդըրըմի ասուլիսի հիմնական թեման եղել է երեկ Գերմանիայի խորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Ադրբեջանի նախագահն, անդրադառնալով բանաձևի ընդունմանն, ասել է. «Գերմանիայի որոշումը պատվեր է, որը […]

Ով ում փոխարեն է պատասխան տալիս /վիդեո/

«Ես վստահ եմ, որ պատասխանատուների ցուցակը ավելի լայն  է, չի կարող լինել մի քանի միջին և մի քանի բարձր պաշտոնյաների օղակ, որովհետև դրանք այն մարդիկ չեն, որ կարող են ունենալ համակարգված ազդեցություն: Չեմ ուզում որևէ մեկին արդարացնել, դա ցույց կտա հետաքննությունը, ապա դատաքննությունը; Կողմ եմ, որ ավելի լինեն ձերբակալություններ ու ոչ թե պաշտոնանկությունները »,-Henaran.am-ի թղթակցի […]

Պայթյուն Վանաձորում

ԱԻՆ-ում այսօր՝ հունիսի 4-ին, ժամը 01.02-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց 11 հասցեում գտնվող շենքի տանիքում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ ոստիկանության աշխատակիցները: Պայթյունի հետեւանքով կոտրվել են շենքի մուտքի դռան ապակիները եւ կախովի առաստաղը՝ մասնակի: Բարեբախտաբար,  զոհեր եւ վիրավորներ […]

Նոր ձերբակալություններ. Հրապարակ

Ջրային տնտեսու­թյան պետական կոմիտեի ղեկավար Արամ Հա­րությունյանի գլխին «սեւ ամպեր» են կուտակ­վել: Հատուկ քննչական ծառայությունը դեռեւս 2015թ. օգոստոսից քննում է գործարար Սիլվա Համբարձումյանի հաղորդումը, որտեղ նա հայտնել է, որ 2008թ. 10 հանքի շահագործման լիցենզիա ստանալու համար 14 մլն. դոլար կաշառք է տվել բնապահպանության նախարար Հարությունյա­նին: Էներգետիկայի եւ բնական պաշարների նա­խարար Արմեն Մովսիսյանը կասեցրել է լիցենզի­աները, […]

Սկանդալային պաշտոնանկություն է խմորվում. Հրապարակ

Լավատեղյակ աղբյուրից հայտնի դարձավ, որ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչու­թյան պետ Արտյոմ Մովսեսյանին պաշտոնանկ կանեն: Իսկ պատճառը կոռուպցիոն սկանդալն է, որի մեջ հայտնվել է պաշտոնյան: Բանն այն է, որ գերմանական հայտնի «Լյուֆթհանզա» ավի­աընկերությանը Հայաստանի օդային տարած­քում լիցենզիա տալու համար ՔԱԳՎ-ում խոշոր չափի կաշառք են պահանջել, արտասահմանցի գործընկերներն էլ զայրացել են, թե` «բա խնդրեք, գանք ձեր երկրում […]

Գերմանիան Թուրքիային խրատելու փոխարեն թող Հայաստանին ողջամտության կոչ անի. Էրդողանի խոսնակ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն անվանել է քաղաքական անպատասխանատվություն: «Թուրքիայի տեսանկյունից դա ոչ մի նշանակություն և իմաստ չունի: Խստորեն դատապարտում ենք այդ որոշումը»,- «Anadolu» պետական լրատվական գործակալությանը տված մեկնաբանության ժամանակ ասել է Քալընը: Նա հերթական անգամ հիշեցրել է պատմաբանների հանձնաժողովի ձևավորման և արխիվները բացման […]

Հարվածը կլինի անսպասելի տեղից. Ժամանակ

Ինչքան կքանդվի Պաշտ­պանության նախարարու­թյան կոռուպցիոն կծիկը: Այս հարցը ապրիլյան պա­տերազմից հետո տրամա­բանորեն դարձել է օրակար­գային, եւ պետք է արձա­նագրել, որ իշխանությունը նույնիսկ զարմանալիորեն համարժեք է արձագանքել հանրային այդ հարցադ­րումներին: ՊՆ-ում կատար­վում Են աղմկոտ պաշտո­նանկություններ Եւ նույնիսկ ձերբակալություններ ու կա­լանավորումներ: Ինչ կլիներ, եթե իշխանու­թյունը նույն կերպ համարժեք գործեր նաեւ այլ ոլորտների մասով հանրային հարցադ­րումներին ի պատասխան: […]

Երախտիքի հավաք Մադրիդում՝ Գերմանիայի դեսպանության դիմաց /ֆոտո/

Իսպանիայում Հայաստանի դեսպանատան Ֆեյսբուքի էջը տեղեկացնում է․ «Ս.թ. հունիսի 3-ին Մադրիդում, Իսպանիայի Թագավորությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության դիմաց, Մադրիդի հայ համայնքի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ հավաք, որի ընթացքում մեր հայրենակիցները շնորհակալություն հայտնեցին Գերմանիային՝ նախօրեին Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև ընդունելու համար: Հավաքի մասնակիցները պարզել էին Հայաստանի և Գերմանիայի դրոշները, ինչպես նաև պաստառներ՝ <<Շնորհակալությու՛ն […]

Երեւանում ռումբերի մասին ահազանգեր են հնչել

Հունիսի 3-ին, ժամը 22.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի 20 հասցեում ռումբ է տեղադրված: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը սակրավորներով: Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության աշխատակիցները կինոլոգներով: Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների տարածքի համատեղ հետազոտության արդյունքում ռումբ չի հայտնաբերվել: Ավելի վաղ ահազանգ էր ստացվել, որ Երևանի Սասունցի Դավթի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի