30 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մյասնիկյան պողոտայում կին վարորդը վրաերթի է ենթարկել ճանշինի աշխատակցին

Երեւանի Մյասնիկյան պողոտայում այսօր՝ հունիսի 4-ին, տեղի է ունեցել վրաերթ: 58-ամյա կին վարորդն  իր վարած Toyota մակնիշի մեքենայով վրաերթի է ենթարկել ճանապարհին վերանորոգման աշխատանքներ կատարող ՃՇՇ աշխատակցին: 65-ամյա Լավրենտ Հ.-ն «Շտապօգնության» մեքենայով տեղափոխվել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ժոզե Մոուրինյուն շքեղ տուն-ամրոց է գնել /լուսանկար/

«Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն շքեղ տուն-ամրոց է գնել իր շրջակա հողերով: Այդ տարածքի ընդհանուր մակերեսը 17 հեկտար է։ 4-հարկանի շինությունը գտնվում է Հյուսիսային Ուելսում: Ամրոցի համար Մոուրինյուն վճարել է 3,9 միլիոն ֆունտ, այսինքն՝ մոտ 5 մլն եվրո։

Ինչպես է Պուտինը փորձում հանգստացնել լացող փոքրիկին /վիդեո/

Համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է հանգստացնել լաց լինող աղջնակին՝ մանուկների օրվան նվիրված միջոցառման ժամանակ։ 4 տարեկան Յանան, դուրս գալով հարթակ ու կանգնելով նախագահի կողքին՝ սկսում է լաց լինել, իսկ Պուտինին ոչ մի կերպ չի հաջողվում հանգստացնել փոքրիկին։

Էրդողանը կնեղանա, բայց հարաբերությունները ծայրահեղ չեն վատանա․ ռուս քաղաքագետը՝ Բունդեսթագի որոշման մասին

Ռուս քաղաքագետ Յուրի Պոչտան կարծում է, որ Գերմանիայի կողմից Հայող ցեղասպանության ճանաչումը լուրջ ազդեցություն չի ունենա Գերմանիայի եւ Թուրքիայի հարաբերությունների վրա։ «Իհարկե, վիրավորանքներ կլինեին, բնական է, որ Էրդողանը քննադատական հայտարարություններ արեց։ Նա անգամ կարող է անձամբ Մերկելին վիրավորել, քանի որ նա ոչ մի կերպ չազդեց պատգամավորների որոշման վրա»,- ասել է նա՝ նշելով, որ ներկա պահին […]

Փարիզն անցնում է ջրի տակ, իշխանությունները տարհանում են Լուվրի արժեքավոր նմուշները /վիդեո/

Փարիզում ջրհեղեղները չեն դադարում արդեն երեք օր։ Ֆրանսիայի մայրաքաղաքը հեղեղում է Սենայի ջուրը, գետի հունը շարունակում է բարձրանալ։ Տիրող իրավիճակի պատճառով քաղաքի կենտրոնում դադարեցվել է մետրոյի աշխատանքը, տարհանվում են Լուվրի արժեքավոր նմուշները։ Ջրհեղեղների արդյունքում արդեն 3 զոհ կա։

Թուրքիայի արձագանքը Բունդեսթագի որոշմանը ադեկվատ չէր․ Լավրով

Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը Թուրքիայի արձագանքը ադեկվատ չէր: Նման հայտարարություն է արել ՌԴ արտաքին գործերի նախարա ր Սերգեյ Լավրովը «Вести в субботу» հաղորդմանը տված հարցազրույցում: Նա կարծիք է հայտնել, որ Հայոց ցեղասպանության հետ կապված Բունդեսթագի որոշումը բխում է Թուրքիայի` ԵՄ իրական գործընկեր դառնալու ցանկության բացակայությունից: «Գուցե այստեղ դերակատարություն են ունեցել ինչ-ինչ ենթադրություններ, որոնք դրդել են այդ […]

Մեր երկրում ի՞նչ խնդիրներ ունեն հաշմանդամություն ունեցող երեխաները /վիդեո/

«Հաշմանդամություն ունեցող երեխաները պետք է ունենան այն բոլոր հնարավորութունները, ինչ որ ունեն նրանց հասակակից ոչ հաշմանդամ փոքրիկները. դա ներառում է և՛ ուսուցումը, և՛ հանգիստը, և՛ խաղերը, և՛ շփումը, և՛ մշակույթը, և՛ սպորտով զբաղվելը… Մի խոսքով՝ այդ երեխաները նորմալ զարգանալու հնարավորություն պետք է ունենան, իսկ այդ առումով մենք դեռ շատ-շատ անելիքներ ունենք», – Henaran.am-ի հետ զրույցում […]

Երեւանում անցնում է զազայագիտության 2-րդ միջազգային գիտաժողովը

Երեւանում՝ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում, հունիսի 4-ին մեկնարկել է Զազայագիտական II միջազգային գիտաժողովը «ԶԱԶԱ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԵՎ ԱՆԱՏՈԼԻԱՅԻ ԱԼԵՎԻՆԵՐԸ» խորագրով: Գիտաժողովը կազմակերպել է «Իրանն ու Կովկասը» միջազգային ամսագիրը, համակազմակերպիչներն են «Մոդուս Վիվենդի» կենտրոնը եւ Ռուս- հայկական համալսարանը: Միջազգային գիտաժողովում ելույթ ունեցավ «Իրան եւ Կովկասը» միջազգային ամսագրի գլխավոր խմբագիր իրանագետ Գառնիկ Ասատրյանը, «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի