07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Այս նստաշրջանի ընթացքում քննարկումները գրեթե կիսադատարկ դահլիճում էին անցնում. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ-ում իր ելույթի ընթացքում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը շեշտեց՝ այս նստաշրջանի ընթացքում քննարկումները գրեթե կիսադատարկ դահլիճում էին անցնում, և, միաժամանակ,  սարսափելի ձանձրալի:
Զոհրաբյանը նշեց՝ այդ քննարկումները հիշեցնում էին պրոֆտեխուսումնարանի հաշվապահական, հաշվառման դասընթացներ. տվել են այդքան, ծախսել են այսքան…

«Մեզ հետաքրքրում էին  թե՛ բովանդակային հարցերի պատասխանները, թե՛ ոլորտի քաղաքական պատասխանատուների պատասխանները, բայց քանի որ բազմաթիվ ոլորտների առաջին դեմքեր հերթական անգամ հարկ չհամարեցին ներկայանալ բյուջեի կատարողականի քննարկմանը, մենք ստիպված էինք հաշվառման կուրսեր լսել»,- ասաց Զոհրաբյանը:

Զոհրաբյանը  շեշտեց՝ միեն մտահոգում է մի հարց. ինչու՞ գերատեսչությունների ղեկավարներ չեն ներկայացնում զեկույցները:
«Պատճառն այն չէ, որ մենք գերագույն հաճույք ենք ստանում իրենց ներկայությունից, և անպայման կցանկանայինք իրենց տեսնել կատարողականը ներկայացնելիս, պարզապես բյուջեն քաղաքական փաստաթուղթ է, և քաղաքական փաստաթղթի ոլորտի պատասխանատուները պետք է նրանք ներկայանան, ոչ թե նրանց տեղակալները», – ասաց Զոհրաբյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ