15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Գնդակոծվել է Բաղանիսը

Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքի ղեկավար  Նարեկ Սահակյանը ֆեյսբուքում գրառել է.

«Բաղանիսի ուղղությամբ կրակոցները դպրոցական քննություններին չխանգարեցին:
Հունիսի 8-ի լույս 9-ի գիշերը` ժամը 00.00-00:30-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական կողմը, ձեռք բերված հրադադարի ռեժիմի պայմանավորվածությունը հերթական անգամ խախտելով, գնդակոծել է Բաղանիս գյուղը: Վնասվել են տանիքներ և լուսամուտներ:

Բաղանիսի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները էքսկուրսիայից վերադառնալու ճանապարհին ստիպված են եղել 30 րոպե սպասել գյուղի սկզբնամասում` անվտանգությունից ելնելով: Չնայած այս ամենին` այսօր 9-րդ դասարանցիները բնականոն կերպով հանձնում են իրենց տարեվեջյան քննությունը:

Հ.Գ. Բաղանիսցի լինելը հպարտություն է, կարգվիճակ և ճակատագիր»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ