15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Արձանագրված ձեռքբերումներով չենք սահմանափակվի. Գալուստ Սահակյան

ԱԺ նիստի ընթացքում արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա անդրասարձավ անցնող տարվա ընթացքում գրանցված ձեռքբերումներին, որոշ ոլորտներում արձանագրված առաջընթացին ու միաժամանակ շեշտեց՝ պետք չէ բավարարվել ունեցածով: Հարկավոր է աշխատել ու աշխատել:

«Կցանկանամ կարևորել մի փաստ.   արտաքին տնտեսական անբարենպաստ պայմաններում հասանք 3 տոկոսանոց տնտեսական աճի: Իհարկե, արձանագրված ձեռքբերումներով չենք սահմանափակվի, կշատունակենք դիմակայել մարտահրավերներին, արժանապատիվ կերպով կլուծենք խնդիրները:
Վերջին ամիսներին աշխարհաքաղաքական զարգացումները նոր մարտահրավերներ են ստեղծխել: Դրանց կարելի է դիմակայել ուժերի համախմբման դեպքում: Դա նաև բյուջետային միջոցներին է վերաբերում››:

Գալուստ Սահակյանն ընդգծեց՝  ողջունում է կառավարության նախաձեռնությունը, որով նախատեսվում է ավելի խնայողաբար կատարել բոլոր ծախսերը, հնարավորության դեպքում կրճատումներ անել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ