07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Հարուստ զոքանչներ

«Եկե՛ք դուրս գանք փողոց, միջին քաղաքացուն էլ հարցնենք,  ասենք՝ ովքե՞ր են մոնոպոլիստները: Պետք չէ այդ հարցը դնել Արտակ Շաբոյանի առաջ:

Այդ մասին բոլորը գիտեն, – ԱԺ նիստի ընթացքում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: -Մոնոպոլիստները միշտ զարտուղի ճանապարհներ են փնտրում, որպեսզի փորձեն ապացուցել, թե իրենց դիզած միլիոնները ձեռք են բերվել օրինական ճանապարհով կամ էլ իրենց կարողությունը գրանցում են իրենց մերձավորների անուններով:

Այդ մոնոպոլիստների մի մասը այստեղ նստած է: Զարմանալի է, բայց հենց մեկը պաշտոն է ստանում, որի զոքանչը ժամանակին Արաբկիրում գազար էր վաճառում, մեկ տարի անց հայտարարագրերով դառնում է միլիոնատեր: Ես վատ բան չեմ համարում գազար վաճառելը, բայց որ այդպես միանգամից հարստանում են, դա նորմա՞լ է: Բա դա ինչպե՞ս է լինում:

Մանթաշովի ժառանգները չեն, գանձ չեն գտել, բայց նրանք, նրանց բաջանաղները, քենիները ու զոքանչները հարստանում են: Միլիոններն էլ հատկապես զոքանչների անուններով են գրանցում: Բայց այդ մարդիկ պատրաստ են երդվել պապայի  արև, , որ իրենց ունեցած փողերը օրինական են»:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ