22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Կառավարությունը հոսպիտալ կստեղծի

Կառավարությունն այսօր՝ հունիսի 9-ի նիստում որոշում կայացվեց  ստեղծել ՀՀ  պաշտպանության նախարարության Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ պետական հիմնարկ:

Որոշման համաձայն  հոսպիտալի գտնվելու վայրը լինելու է Երևանի Մուրացան փողոց 115 հասցեն:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կառավարության նիստում ասաց, որ հոսպիտալի գործունեության նպատակն է օրենքով սահմանված կարգով ապահովել զինծառայողների բժշկական օգնությունը և սպասարկումը:

Նախարարի փոխանցմամբ՝ կառավարության կողմից կարևորվում է հոսպիտալի ստեղծումը, որը պետք է իրականացնի մասնագիտացված բժշկական օգնություն,  ախտորոշման և բուժման հատուկ մեթոդների ու բարդ բժշկական տեխնոլոգիաների վրա հիմնված բժշկական օգնության և սպասարկման տեսակ, որը նախատեսում է բժշկական միջոցառումների համալիր կիրառում՝ ախտորոշում, բուժում, անմիջական բժշկական հսկողություն և հատուկ խնամք պահանջող հիվանդությունների դեպքում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ