Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը նոր պետ ունի
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ, այսօր՝ հունիսի 8-ին, Սերգեյ Ավետիսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ։
Վարչապետի համապատասխան որոշման մեջ մասնավորապես, ասվում է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի N 202-Ն որոշման N 1 հավելվածի 9-րդ կետը՝
Սերգեյ Ավետիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ»:
Նշենք,որ Սերգեյ Ավետիսյանը նախօրեին ազատվել էր Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ նախօրեին Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Արտյոմ Մովսեսյանն ազատվել է իր դիմումի համաձայն։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2004 թվականից։
Սերգեյ Ավետիսյանի կենսագրական տվյալները.
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1981թ., 25 նոյեմբերի, Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան
Կրթություն
1999-2004 թթ.` Հայ-ռուսական սլավոնական համալսարան, տնտեսագիտության ֆակուլտետ, պետական եւ մունիցիպալ կառավարում
2004-2007 թթ. ` ՀՀ ֆինանսների նախարարության տնտեսական հետազոտությունների ինստիտուտ, տնտեսագիտության թեկնածու
2011-2012 թթ. ` Սինգապուրի ազգային համալսարան, Լի Կուան Յույի անվան պետական կառավարման բարձրագույն դպրոց, հանրային կառավարման մագիստրոս (MPA)
Աշխատանքային գործունեություն
2003 -2009 թթ. ` ՀՀ կենտրոնական բանկ, բանկային վերահսկող
2009-2014 թթ. ` ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար
2014 թ. փետրվարի 5-ից` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Այլ տվյալներ
Վերապատրաստվել է Հնդկաստանի Պունե քաղաքի բանկային կառավարման ազգային ինստիտուտում «Բանկային կառավարումը զարգացող երկրներում» թեմայով,
Սինգապուր-Հայաստան համագործակցության ծրագրով՝ քաղաքացիական ծառայության ինստիտուտում
Տիրապետում է ռուսերենի, անգլերենի
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու զավակ` որդի եւ երկու դուստր