16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Մայր Աթոռից` Արամ Աթեշյանին

Մեծագույն ողբերգություն է եւ կորստյան պատճառ, երբ ասպարեզ են ելնում արկածախնդիրները, որոնք բոլորովին զուրկ լինելով սթափ մտածողությունից ու դատողությունից` զգացմունքային եւ նենգ մտածումներով, խոսքերով, գրառումներով, հրապարակումներով ու գործերով հուզում են ամբոխներին եւ «զինում» երկպառակիչ պայքարի:

Կեղծ հայրենասիրություն ու ազգասիրություն խաղալով` ծանր հարվածների տակ են դրվում որոշակի մի վայրի մեր ազգակիցներն ու ազգային կյանքն առհասարակ:
Աստված մարդուն բանականությամբ է օժտել, որ նա խորհի, քննի եւ նոր խոսի ու գործի: Ֆեյսբուքյան հանրագրում նման գրառում է արել Տեր Ասողիկ Կարապետյանը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների եւ արխիվի տնօրենը այն բանից հետո, երբ Պոլսո հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը աղերսալի նամակ է ուղղել Թուրքիայի նախագահ Էրդողանին:

Աթեշյանը նամակում մասնավորապես նշել է, թե Գերմանիայի խորհրդարանում հայոց ցեղասպանության ճանաչման նախագծի ընդունումը «հայ ազգի մոտ խոր վիշտ է առաջացրել»:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը անդրադառնալով Աթեշյանի նամակին նշել է, թե գործ ունենք Թուրքիայի և նրա վարած քաղաքականության հետ` չբացառելով հարկադրանքի պարագան:

«Պետք չէ վիրավորել և այպանել այս իրավիճակում, պարզապես վերհիշեք, թե ինչպիսի քայլեր և ելույթներ էր ունենում ոչ վաղ անցյալում Մեսրոպ պատրիարքը կամ նույն Արամ արքեպիսկոպոսը։ Հայոց պատրիարքարանը պատասխանատվություն ունի հայ համայնքի համար. կարծում եմ նման հայտարարություններով սոսկ տեղական խնդիր է լուծվում, որը բացարձակ կապ չունի ողջ Եկեղեցու և նրա դիրքորոշումների հետ: Թուրքիան ջանում է բոլոր հնարավոր միջոցների գործադրությամբ ինչ-ինչ խնդիրներ լուծել։ Վերստին՝ չեմ բացառում հարկադրանքը», – panarmenian.net-ին Տեր Վահրամ քահանա Մելիքյանը ։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ