18 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռազմական կցորդները զորամաս են գնացել

Հունիսի 10-ին ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդները ռազմական կցորդների ասոցիացիայի աշխատանքային պլանի համաձայն այցելել են ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի ենթակայության տակ գտնվող N զորամաս: Ռազմադիվանագիտական ներկայացուցիչների պատվիրակությանն ընդունել է զորամասի հրամանատարը: Ճեպազրույցի ընթացքում ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդներին ներկայացվել են որոշ մանրամասներ զորամասի կառուցվածքի, խնդիրների եւ գործունեության վերաբերյալ: Ճեպազրույցից հետո ռազմական կցորդները շրջել են զորամասի տարածքով, […]

Հավիտենական ոչինչ չկա. նախարարը վսահեցնում է

«Բոլոր ոլորտներում սերնդափոխություն է հարկավոր»,- այսօր` հունիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգեյ Կարապետյանը` անդրադառնալով գյուղնախարարաների կրճատմանը: «Խնդրում եմ չանհանգստանաք, ոլորտը չի տուժի եւ չի էլ տուժելու, բոլորն էլ մասնագետներ են: Սերնդափոխություն պետք է լինի, պետական պաշտոնյա եթե նշանակում են, հնարավոր է, որ միառժամանակ հետո ազատեն աշխատանքից, հավիտենական ոչինչ չկա: Կյանքը շարունակվում […]

Խնձորի օգտակար հատկանիշները

Խնձորի կիրառման արդյունավետությունը կապված է երիտասարդացնող որակների, սրտանոթային համակարգի խնդիրների լուծման, ինչպես նաև ուռուցքաբանական հիվանդությունների դեմ պայքարի հետ, քանի որ դրանք կարող են արգելափակել քաղցկեղային բջիջնեին: Առավել մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ պարունակում է խնձորի կեղևն ու մասնագետները խորհուրդ են տալիս չմաքրել այն: Խնձորը երկար ժամանակ պահելու դեպքում անգամ չի կորցնում իր բուժիչ հատկությունները: Այս միրգն ազդում […]

Եվրո-2016. Ֆրանսիայի հավաքականը հաղթեց Ռումինիայի ընտրանուն /ֆոտո/

Եվրոպայի 2016թ. առաջնության բացման խաղում Ֆրանսիայի հավաքականը «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում ընդունեց Ռումինիայի հավաքականին: Առաջին խաղակեսի հանդիպման հաշիվը չբացվեց: Հանդիպման հաշիվը բացվեց միայն երկրորդ խաղակեսի սկզբնամասում: Գոլի հեղինակ դարձավ Օլիվյե Ժիրուն: Րոպեներ անց  11 մետրանոց նշանակեց, որն անվրեպ իրացրեց ռումինացի հարձակվող Բոգդան Ստանկուն: Խաղի հիմնական ժամանակի ավարտից առաջ աչքի ընկավ Դիմիտրի Պայեն`  դառնալով գոլի հեղինակ: […]

Քաղաքապետը նախարարի համար 1 կգ բալ է գնել

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր մասնակցել են Կասյան փողոցին հարող հրապարակում գտնվող գյուղատնտեսական տոնավաճառի պաշտոնական վերաբացման արարողությանը: Տոնավաճառը կազմակերպվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, որին մասնակցում են ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող գյուղացիական տնտեսություններ, ովքեր սպառողներին ներկայացնում են բացառապես սեփական արտադրանքը: Նախարարը և քաղաքապետը շրջել են տոնավաճառում, գնումներ կատարել, զրուցել գյուղացիների և գնորդների հետ: ‹‹ Արդեն վեցերորդ տարին է, ինչ  մայրաքաղաքում կազմակերպվում են գյուղմթերքի տոնավաճառները, սա նոր մշակույթ էր  մերմանրածախ առևտրի ոլորտում, և այսօր արդեն վստահաբար կարելի է ասել, որ այն կայացել է: Շատ գյուղացիականտնտեսություններ տարիներ շարունակ զրկված են եղել իրենց արտադրանքը վաճառելու հնարավորությունից, իսկ այստոնավաճառների շնորհիվ նրանք հնարավորություն են ստանում իրացնել սեփական գյուղմթերքը, քանի որ մասնակցությունըտոնավաճառներին անվճար է: Սա հավասարապես շահավետ է թե գյուղացիների, թե քաղաքաբնակների համար, ովքեր այստեղմատչելի գներով թարմ արտադրանք  են ձեռք բերում››,-  ››,- իր խոսքում նշել է […]

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հունիսի 10-11-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երեւանի Դավիթաշեն 3-րդ թաղամասում՝ մանկապարտեզի մոտակայքում, այրվել է 150 քմ խոտածածկ տարածք, Նուբարաշեն վարչական շրջանի 9-րդ նրբանցքի վերջնամասում՝ 1.5 հա, Հրազդանի կիրճում՝ «Արաբկիր» մանկական զբոսայգու մոտակայքում, տարբեր օջախներով արվել է 1500 քմ խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները […]

Ինչպես է առաջացել Fanta զովացուցիչ ըմպելիքը

Քչերը գիտեն, թե ինչպես է առաջացել շատերի կողմից սիրված Fanta զովացուցիչ ըմպելիքը։ Այն ստեղծվել է 1940 թ.–ին և ունի հետաքրքիր նախապատմություն։ Բանն այն է, որ Coca-Cola-ի գերմանական մասնաճյուղը, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, չկարողացավ հայթհայթել կոլայի ստեղծման համար անհրաժեշտ բաղադրիչները։ Եվ այդ ժամանակ էլ, ձեռքի տակ եղած օշարակով հնարեցին Fantan-ն։ Սկզբնական շրջանում նարնջի մասին հիշեցնում էր […]

«Եթե չես կարողանում, թող ուրիշ մարդ գա, ով կարողանում է»

«Ես` որպես մարդ չեմ ընկալում այն բացատրությունները, թե արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը ծանր պայմաններում է աշխատում, ու մեր ձայնը տաք տեղից է դուրս գալիս, երբ բացասաբար ենք արտահայտվում Աթեշյանի արարքի վերաբերյալ», – անդրադառնալով Արամ Աթեշյանի` Էրդողանին հղած նամակին` Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Քաղտեխնոլոգը շեշտեց` այն հանգամանքը, որ Աթեշյանն աշխատումն է անբարենպաստ պայմաններում, չի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված