«Այդպիսի մարդիկ դավաճան են» /վիդեո/
«Պատմական ուղիներով Կաթոլիկ եղեկեցին ու Հայ Առաքելայան եկեղեցին կապված են միմյանց: Մենք երբեք խորը վերլուծության չենք ենթարկում Հռոմի Պապի ելույթները, բայց կան մասնագետներ, որոնք մանրամասնորեն վերլուծում են ամեն բան:
Ես կցանկանամ, որ սա լինի առաջին ծիծեռնակը. կցանկանամ, որ երբ Հռոմի Պապը մեր երկիր ժամանանի, նրա ելույթներին ավելի ուշադիրն լինենք», – լրագրողների հետ զրույցում ասաց աստվածաբան Վարդան Խաչատրյանը:
Մյուս բանախոսը՝ քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը շեշտեց, որ քաղաքակրթությունների հաշտեցման մեջ առանձնակի նշանակություն ունի Հռոմի Պապը:
«Նա գալիս է այստեղ: Անվիճելի է, որ աշխարհում ոչ ոք ոչ մի բան չի կարող անել, եթե ոտքի է կանգնում հոգևոր աշխարհը: Հռոմի Պապը, որ այստեղ է գալիս, դա մեզ համար մեծ բան է: Ամենաքաղաքակիրթ ժողովրդի ներկայացուցիչն է նա», – ասաց Ֆերդինանդ Առաքելյանը:
Վերջինս նշեց, որ քանդակ է պատրաստել ու պատրաստվում է այն նվիրել Հռոմի Պապին:
Անդրադառնալով այն փաստին, որ Արամ Աթեշյանը պետք է շուտով Հայաստան այցելի, Ֆերդինատ Առաքելյանն ասաց.
«Չեմ էլ ուզում, որ նա այստեղ գա: Այդպիսի մարդիկ դավաճան են»: