12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Կարինես մեռնում է. մայրը հուսահատ օգնություն է աղերսում/վիդեո/

Գավառ քաղաքի բնակչուհի Սվետա Դավթյանը իր աղջկա հետ 2015թվականի հունվարի 15-ից , ինչպես ինքն է ասում՝ ահ ու վախը սրտները լքել են հարազատ բնակավայրը:Պատճառը 2014 թվականի վեճն էր , որի ժամանակ մի երիտասարդ հարվածել էր Սվետայի աղջկան հասցնելով ողնաշարային վնասվածք,աղջիկը բողոքել էր և իրենց գցել «կրակը»:

Ինչպես ասում է Սվետա Դավթյանը  ոստիկանների սպառնալիքներից վախենալով ստիպված են եղել լքել  բնակավայրը: Այժմ բնակվում են Երևանում՝ մի օր օրավարձով սենյակ են գտնում,մի օր փողոցներում են գիշերում:

Սվետայի պնդմամբ՝ Գավառի քաղաքապետ Կարեն Մարտիրոսյանը ոստիկանության տղաների հետ «մաքրել»  է իրենց բնակարանը, բնակարանն էլ գտնվում է վթարային վիճակում:

«Կարինես հիմա շատ վատ է, հիվանդանոց տարա՝ ասեցին հույս չկա: Ինքն էլ չպառկեց, որովհետև ինձ չուզեց մենակ թողնի»,-ասաց հուզված կինը այդպես էլ չմանրամասնելով, թե ինչ հիվանդությամբ է ներկայումս տառապում դուստրը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ