28 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ձգե՞լ, թե՞ չձգել

«Վարչապետի հայտարարությունից հետո արդեն իսկ առաջին քայլը կատարվել է։ Մեքենաների կրճատման հետ կապված՝ քննարկումներ եղան նույնիսկ։ Այդ հայտարարությունից հետո բազմիցս առիթ է եղել ասել, որ եթե շատերը մտածում են՝ այդ ամենը շատ արագ զգալու են,  կներեք, բայց դա այդպես չէ։ Նույն այդ մոնոպոլիաների, գոտիները ձգելու ու մնացած խնդիրների հետ կապված՝ ժամանակ է պետք, որ կարողանանք […]

Արքայազն Ուիլիամի տան մոտ պայթյուն է որոտացել /ֆոտո, վիդեո/

Նախօրեին հզոր պայթյուն է որոտացել Լոնդոնում։ Պայթյունը տեղի է ունեցել արքայազն Ուիլիամի եւ Քեյթ Միդլթոնի տնից մի քանի մետր հեռավորության վրա։ Պայթյունը տեղի է ունեցել կայանված մեքենայում, որը ոստիկանները ոչնչացրել են։ Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։  

Հայտնի է Սերժ Սարգսյանի եւ բարձրաստիճան պաշտոնյաների սպանության պատվիրատուն. Ժամանակ

2015թ. նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում ԱԱԾ կողմից վևասազերծված զինված հան­ցախմբի պարագլուխ համար­վող Արթուր Վարդանյանի փաստաբան Լեւոն Բաղդասա­րյանը երեկ թերթին ասաց. «Քննչական խմբի ղեկա­վարը տեղեկացրեց հանրու­թյանը, որ թեպետ պատվեր էր իջեցվել կատարել որոշակի գործողություններ, բայց Արթուր Վարդանյանն այդ ծրագիրը չի իրականացրել»: Փաստա­բանի խոսքով` Վարդանյանը պատվերը չի իրականացրել ոչ այն պատճառով, որ խումբն ԱԱԾ կողմից ժամանակին վնասազերծվել է: «Նախաքն­նության […]

Իրադրությունն առաջնագծում

Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն: Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորենիրականացրել մարտական դիրքերի պահպանություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Էրդողանը ստորագրել է պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրենքը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է մեջլիսի պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկող օրենքը: «Թուրքիայի Հանրապետության սահմանադրության մեջ փոփոխություններ անելու մասին» օրենքը հնարավորություն է ընձեռելու դատական հետապնդում իրականացնել բոլոր այն պատգամավորների նկատմամբ, ում վերաբերյալ դատական մարմինները հետաքննություն կիրականացնեն որևէ գործով: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` այս պահի դրությամբ մեջլիսի պատգամավորներից 152-ի նկատմամբ տարբեր օրինախախտումների համար իրավական գործընթաց […]

Արամ Սարգսյանը եւ Արտակ Զեյնալյանը հանդիպել են Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի հետ

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Սարգսյանը եւ քաղաքական խորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը այսօր՝ հունիսի 8-ին, հանդիպել են Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի հետ: Դեսպանատանը տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ներքին եւ արտաքին հարաբերություններին առնչվող հարցեր: Արծարծվել են նաեւ արցախյան հիմնահարցի կարգավորման եւ տարածաշրջանին վերաբերող հարցեր, ներկայացվել են դրանց լուծմանն ուղղված անհրաժեշտ մոտեցումները:

Ուսուցչուհին հղիացել է 13-ամյա աշակերտից

24-ամյա Ալեքսանդրիա Վերան ամերիկյան Տեխաս նահանգից ձերբակալվել է, քանի որ սեռահարաբերություն է ունեցել իր 13-ամյա աշակերտի հետ։ Ավելին, երիտասարդ ուսուցչուհին հղիացել է անչափահաս տղայից։ Այժմ կնոջը 25 տարվա ազատազրկում է սպառնում։ Կինն ասել է, որ սիրահարված է դեռահասին, նրանք հանդիպում են 2015-ի աշունից եւ տղայի ծնողները կողմ են իրենց հարաբերություններին։ Զույգը երբեք չի թաքցրել իր […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ.  հունիսի 9-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 8-րդ զանգվածի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: 08.06.2016թ. «Երևան Ջուր» ՓԲԸ

Միշտ չէ, որ «Ոսկե գնդակը» տրվում լավագույն ֆուտբոլիստին․ Իբրամովիչ

Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ իր համար մեծ նշանակություն չունի՝ ով կարժանանա «Ոսկե գնդակին»։ «Ես ինձ վատ չեմ զգում, որ չեմ ստացել «Ոսկե գնդակ»։ Մարդիկ այս մրցանակի ու Չեմպիոնների լիգայի մասին շատ են խոսում, բայց հաղթանակները չեն փոխում ֆուտբոլիստներին։ Նույնը կարող եմ ասել «Ոսկե գնդակի» մասին, քանի որ այն  պարզապես սենյակի  զարդ է և ոչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի