15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ազատամարտիկները հացադուլ հայտարարած գնդապետի կողքին են /վիդեո/

«Վոլոդյան մարդու այն տեսակն է, որ շարունակելու է իր պայքարը: Այսօրվա նրա հայտարարած հացադուլը նախորդ հացադուլի շարունակությունն է ու նա իր ասածի տերն է ու իր գաղափարի կրողը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանը:

Սարուխանյանը հավաստեց, որ ազատամարտիկները կան ու կլինեն Վոլադյա Ավետիսյանի կողքին:

Նշենք, որ Վոլոդյա Ավետիսյանը ամիսներ առաջ 11 օր հացադուլ էր արել: Հացադուլի պատճառը ՔԿՀ անկախ հանձնաժողովի կողմից Վոլոդյա Ավետիսյանին վաղաժամկետ ազատման արձակման դիմումի մերժումն էր:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Առաջին ատյանի դատարանը Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտել։ Վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանը մերժել է Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի  բողոքը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ