Համակուրսեցիների քեֆն ընդհատվել է դանակահարությամբ/վիդեո/
Աշտարակի ձորում, հունիսի 4-ին երկու երիտասարդ վիճաբանել են, որի ժամանակ մեկը դանակով 4 անգամ հարվածել է մյուսին, ապա վերադարձել տաղավար եւ համակուրսեցիների մոտ:
Նրանց միջեւ վիճաբանությունը սկսվել է հենց տաղավարում: Թեժանալուց հետո ներկաներից մեկը մեքենայով հեռացրել է նրանց տարածքից, բերել այն վայրը, որտեղ տեղի է ունեցել դեպքը:
Մեքենայի վարորդը արնաքամ լինող երիտասարդին տեղափոխել է Եղվարդ, ապա վիճակը ծանրանալուց հետո հասցրել Երեւան «Արմենիա» ԲԿ:
Հիվանդանոցից ոստիկանությանը հայտնել են, որ նա ստացել էր պարանոցի կտրած-ծակած վերք, կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած մեկ թափանցող եւ 2 չթափանցող վերք: Տուժողը հիվանդանոցում հայտարարել էր, որ վիճաբանության ժամանակ իրեն դանակահարել է անծանոթ մեկը:
Ավելի ուշ պարզվել է, որ տուժողը թաքցնում է դեպքի իրական հանգամանքները: Իրականում նրան դանակով հարվածել է իր համակուրսեցի Սամվել Հ.-ն:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: