09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

«Grand Chess Tour». Արոնյանն առաջատարն է

Բելգիայում շարունակվում է «Grand Chess Tour» շախմատային մրցաշարի երկրորդ փուլը։

Կայացել են կայծակնային շախմատի մրցաշարի առաջին 9 տուրերի պարտիաները: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթել է Ֆաբիանո Կարուանային, Ուեսլի Սոյին ու Վեսելին Տոպալովին, պարտվել է Վլադիմիր Կրամնիկին և ոչ-ոքի խաղացել Մագնուս Կարլսենի, Մաքսիմ Վաշյե-Լագրավի, Անիշ Գիրիի, Հիկարու Նակամուրայի և Վիշվանաթան Անանդի հետ։

Առաջին 9 պարտիաներում Արոնյանը վաստակել է 5,5 միավոր և առաջին հորիզոնականում է: Այսօր կկայանան կայծակնային շախմատի մրցաշարի վերջին 9 պարտիաները:

Հավելենք, որ արագ ու կայծակնային շախմատի մրցումների ընդհանուր արդյունքում Արոնյանը 15,5 միավոր է վաստակել և զիջում է միայն Մագնուս Կարլսենին (17) և Ուեսլի Սոյին (16):

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ