21 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ո՞ւմ կբերի Կարեն Կարապետյանը

Արդեն երեկ պարզ դարձավ, որ իշխող «Հանրապետականի» թեկնածուն վարչապետի պաշտոնում Երևանի նախկին քաղաքապետ, «Հայռուսգազարդ» ընկերության նախկին տնօրեն Կարեն Կարապետյանն է: 10-օրյա ժամկետում Ազգային ժողովը պիտի հաստատի վարչապետի թեկնածությունը, և ամենայն հավանականությամբ հենց նա էլ կդառնա ՀՀ 14-րդ վարչապետը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո նաև նրա մամլո խոսնակ Գոհար Պողոսյանն էր ներկայացրել հրաժարականի դիմում: Կարեն Կարապետյանի […]

Ողջ ճշմարտությունը. Առավոտ

Երբ 1996 թվականին Վազգեն Սարգսյանի եւ Վանո Սիրադեղյանի ճշմամբ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հարկադրեց վարչապետ Հրանտ Բագրատյանին հրաժարական տալ, ընդդիմադիրներն ասացին. «Վարչապետի կամ կառավարության հրաժարականով ոչ մի հարց չի լուծվի, երկրում ստեղծված օրհասական վիճակի հաճար պատասխանատու է նախագահը։ Այ, եթե նա՛ հրաժարական տա, մեր բոլոր խնդիրները կլուծվեն»։ Դրանից մոտ մեկուկես տարի անց Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, […]

Մեր տնտեսության մեջ ներդրումների քաղց կա. տնտեսագետ

«Մեր տնտեսության մեջ ներդրումների քաղց կա, իսկ  դա նշանակում է՝ ՀՀ-ն հրապուրիչ չէ ներդրողների համար:Պետք է  շեշտել՝ խոսքը վերաբերում է ոչ միայն արտաքին, այլև ներքին տնտեսավարողներին», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Տնտեսագետն ընդգծեց՝ ակնհայտ է՝ յուրաքանչյուր  ներդրող մտածում է  անել այնպիսի քայլեր, որ իր կապիտալը չկորցնի, իսկ մեր երկրի տնտեսությունն այս առումով […]

Մեքենան այրվել է

Սեպտեմբերի 8-ին, ժամը 19.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասից դեպի Սասունիկ գյուղ տանող հատվածում` «Արվասար» ռեստորանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.31-ին մարվել՝ 21.04-ին: Ամբողջությամբ այրվել է «Land Rover» մակնիշի (վարորդ Հ. Կ.) ավտոմեքենան (պետհամարանիշը չի հաջողվել պարզել):  

ԿԺԴՀ-ն փորձարկել է իր պատմության մեջ ամենահզոր ատոմային ռումբը

ԿԺԴՀ-ն պաշտոնապես հայտարարել Է հերթական միջուկային փորձարկման մասին: Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ Հյուսիսային Կորեան փորձարկել Է իր պատմության մեջ ամենահզոր ատոմային ռումբը: Հանրապետության իշխանությունները այդպես են գնահատել նորագույն միջուկային մարտագլխիկի ներուժն ու հզորությունը: «Հիմնվելով առկա տվյալների վրա՝ մենք եզրակացրեցինք, որ Հյուսիսային Կորեայում ատոմային ռումբի փորձարկում Է անցկացվել»,- ասված Է գերատեսչության հաղորդագրության […]

Սեյրանը քաղաքացիներին հավաքագրել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ աշխատելու համար. Ժողովուրդ

Այս տարվա հունվարի 31-ին գրել էինք, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն առանձնապէս հետաքրքրվել էին ԼՂՀ ՊԲ Մատաղիսի եւ Մարտունու զորամասերով։ «ժողովուրդ»–ը պարզեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից մեղադրանք է առաջադրվել ՀՀ չորս քաղաքացիների, որոնք ադրբեջանական հատուկ ծառայություններին պետական գաղտնիք էին հաղորդել։ 2015 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ գլխավոր դատախազությունը պետական դավաճանությյան գործն ուղարկել էր Կենտրոն եւ […]

Նոր սցենար. Հայկական Ժամանակ

Քաղաքական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն կառավարությունում ընթացող փոփոխություններից հետո իշխանությունները ձեռնամուխ կլինեն Գագիկ Ծառուկյանին նորից քաղաքականություն եւ հարազատ ԲՀԿ վերադարձնելու գործին։ Հիշեցնենք, որ այդ գործընթացն արդեն իսկ սկսվել է այն տեսքով, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածթքային կառույցներին հրահանգվել է հերթով Ծառուկյանին վերադարձնելու մասին հայտարարություններ անել։ Իշխանությունները մտադիր են ԲՀԿ նախկին ղեկավարին վերադարձնել, որ 2017թ. խորհրդարանական ընտրություններին նա կրկին առաջնորդի […]

Զարգացումներ Հրանտ Դինքի սպանության գործի դատաքննությանը

Հրանտ Դինքի սպանությունը կատարած Օգյուն Սամասթի հետ նկարված թուրքական ոստիկանության 2 սպաները, որոնք արդարացվել էին «պաշտոնական դիրքը չարաշահելու և հետաքննության գաղտնիությունը խախտելու» հիմքով իրենց դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում, այժմ գործից հեռացվել են գյուլենական լինելու պատճառով: Նկարը արվել էր 2007 թվականի հունվարի 21-ին` սպանությունից 2 օր անց, երբ Սամասթը ձերբակալվել էր Թուրքիայի Սամսուն քաղաքի ոստիկանության […]

Կարեն Կարապետյանը կլոր սեղան է հրավիրելու

ՀՀԿ խորհրդի նիստում ելույթներ են ունեցել նաև ՀՀԿ նախագահի տեղակալ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՀՀ վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանը: ՀՀԿ-ի կողմից վարչապետի պաշտոնում առաջադրված թեկնածու Կարեն Կարապետյանը ևս շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀԿ խորհրդի նիստի մասնակիցներին՝ վստահության համար: Նա հավաստիացրել է, որ ամեն ինչ կանի արդարացնելու այդ վստահությունը: Կարեն Կարապետյանը […]

Հ. Աբրահամյանը վստահ է Կ. Կարապետյանի փորձի, ունակությունների ու գիտելիքների վրա

ՀՀԿ խորհրդի նիստում ելույթներ են ունեցել նաև ՀՀԿ նախագահի տեղակալ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՀՀ վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանը: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ու նիստին ներկա գործընկերներին վստահության համար և նշել, որ իր պաշտոնավարման անցած երկու տարիների ընթացքում, երբ իրեն վստահվեց կառավարության ղեկավարի պաշտոնը, թիմի հետ միասին փորձեց ամեն ինչ անել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի