28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ոչ, ես դրան պատրաստ չեմ. Փոստանջյանը՝ վարչապետ դառնալուց (վիդեո)

«Ես կարծում եմ` այսպիսի նշանակումը մտահոգություն է առաջացրել ոչ միայն հայկական վարչախմբի մոտ, այլ ՌԴ-ի, քանի որ ակնհայտ է, որ այս նշանակումը տեղի է ունեցել Մոսկվայից ու ներկայացվում է Մոսկվայի կողմից: Իհարկե, որևէ ակնկալիքներ այս նշանակումից ես չունեմ, ոչ էլ հանրությունն ունի»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ խոսելով նոր վարչապետի նշանակումից: Նա նշեց, որ  նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ժամանակին ղեկավարել է Գազպրոմը, որտեղ մեքենայություններ են տեղի ունեցել, և առաջացել է ՀՀ-ի պարտքը: Ըստ նրա՝ Կարեն Կարապետյանը կաշկանդված է առաջին հերթին իր անցյալով:

Հարցին, թե ում կցանկանար տեսներ ՀՀ վարչապետի պաշտոնում, նա պատասխանեց, որ նրան, ով կգար այս պաշտոնին իրական նշանակմամբ, ով ընդունված կլիներ ոչ միայն ՀՀ բնակչության կողմից, այլ ԼՂՀ-ի: «Այնպիսի մի անձ, ով կսպասարկեր ՀՀ-ի շահին»,-նկատեց նա: Իսկ արդյոք կցանկանար ինքը դառնալ վարչապետ, պատասխանն այպսիսին էր. «Ոչ, ես դրան պատրաստ չեմ»:

Ինչ վերաբերում է ԸՕ-ի վերաբերյալ ընդդիմության ու իշխանության ձեռքբերված պայմանագրին, որին «Ժառանգությունը» չէր մասնակցում, ապա Փոստանջյանն ասաց, որ սրանով ոչ մի առաջընթաց չկա, և այն հեղափոխական փաստաթուղթ չէ: «Իհարկե, մի փոքր դրական արտացոլում կարող է ունենալ, բայց քաղաքական մենաշնորհը չի փոխվում, իր բնույթը մնում է, քանի որ ԸՕ-ի էությունն այսպիսին է:

Եվ հիմա երբ խոսում ենք վարչապետերի փոփոխության մասին, ի՞նչ տարբերություն Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի կամ Կարեն Կարապետյանի միջև: Իհարկե, անունների տարբերություն կա, մոտեցումների, ոճերի միջև տարբերություն կա, արտաքին տեսքի ու վարվելակերպի տարբերություն կա, բայց բնույթով նրանք բոլորը ներկայացնում են ավտորիտար, քրեաօլիգարխիկ համակարգը»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ