28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ինչո՞ւ է «Ժառանգությունը» պասիվ

«103-ից 97-ը կողմ քվեարկեց ավտորիտարիզմին»,-այսօր Ազգային ժողովի ճեպազրույցների ժամին ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն՝ անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազի ընտրությանը: Դիտարկմանը, որ նորանշանակ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին դեմ է քվեարկել ընդամենը 3 պատգամավոր, ինչպես և նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ընտրության ժամանակ, ինչի՞ մասին է սա խոսում, և արդյոք ընդդիմադիր ժառանգականներն էլ են կողմ քվեարկել, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. « «Ժառանգություն»  կուսակցությունն ԱԺ-ում ներկայացնում եմ միայն ես, «Ժառանգության» անդամներ չկան մեր խմբակցության մեջ, նրանք ըստ էության վարչախմբի ներկայացուցիչներն են, բազմիցս են իրենց քվեարկություններով ապացուցել, որ հավանություն են տալիս վարչախմբին՝ ի դեմս Սերժ Սարգսյանի և, իհարկե, նաև կրեմլյան կարգադրությունների»:

Ինչ վերաբերում է նրան, որ «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարությամբ հանդես եկավ, ըստ որի չեն մասնակցի առաջիկա ՏԻՄ ընտրություններին, քանի որ իրենց կուսակցական գործընկերներն անազատության մեջ են, սակայն ազատության մեջ հայտնվելուց հետո էլ «Ժառանգությունը» չառաջադրվեց, ապա պատգամավորը շեշտեց. «Գիտեք, որ «Ժառանգությունը» միշտ կողմնակից է եղել, որպեսզի մասնակացություն ունենա ընտրական գործընթացներին, տվյալ պարագայում քրեական հետապնդումը դեռ շարունակվում է իմ գործընկերների նկատամամբ, չնայած ազատության մեջ են, սակայն սահմանափակումները պահպանվում են. նրանց տեղաշարժվելու, երկրից բացակայելու հնարավարությունները սահմանափակ են: Երբ նրանք ազատ արձակվեցին, դա դեռ չի նշանակում, որ մենք ունենք լիարժեք հնարավորություն ընտրություններին մասնակցելու, դա է պատճառը, որ չենք մասնակցում ՏԻՄ ընտրություններին»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ