15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

«Անտեր մեզ համար ապրում ենք…». Աղավնաձորում չեն զիջում

Մթերված խաղողի դիմաց 10 ամիս անց գումարը չստացած աղավնաձորցիները շարունակում են պայքարել:

Աղավնաձոր համայնքի ղեկավար Աշոտ Գալստյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ գյուղացիները դժգոհ են մնացել մարզպետի հետ հանդիպումից:  Վերջինս խոստացել է , որ մթերված խաղողի դիմաց տրվելիք գումարի  հարցը կլուծվի նոր կառավարության ձեւավորումից հետո:

«Մենք շատ հանգիստ ենք ու մեր իրավունքներն ենք պաշտպանում: Փող չեն տվել՝ մենք էլ մեր գործերով ենք: Ոչ՛ դպրոց ունենք, ո’չ գյուղապետարան, ոչ մի բան….անտեր մեզ համար ապրում ենք»,-նշեց համայնքի ղեկավարը ընդգծելով , որ աղավնաձորցիները վճռական են տրամադրված և շարունակելու են բողոքի ակցիաները:

Հիշեցնենք, որ մարզպետն ու «Վեդի ալկո» ընկերության տնօրեն Մանվել Ղազարյանը աղավնաձորցիներից 15 օր ժամանակ էին խնդրել, որպեսզի գործարանը կարողանա մարել 140 միլիոն դրամի պարտքը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 10 ամիս առաջ մթերված խաղողի դիմաց գումարը չստացած աղավնաձորցիներն բողոքի ակցիա էին արել. փակել էին դպրոցի մուտքը եւ Գիտելիքի օրը երեխաներին չէն ուղարկել դպրոց:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ