27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

«Մեզ պետք էին փոփոխություններ»

 

«Իր ելույթում Սերժ Սարգսյանը ներկայացրեց նոր վարչապետին` որպես բարեփոխումների մեծ առաջնորդ: Սա ավելի շատ նախագահի հրաժեշտի խոսքի էր նման, քան նոր վարչապետի ներկայացման»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

Բանախոսն ընդգծեց՝ կառավարության փոփոխությունը ճիշտ որոշում էր:

«Բավարար տեղեկատվություն   չտրվեց հանրությանը, թե ինչու վարչապետը հրաժարական տվեց.  այստեղից էլ սկսվում է ենթադրությունների դաշտը: Ճիշտ քայլ է արվել, նպատակները, մարտահրավերները, որոնք կան, տարիներ շարունակ չեն լուծվում, գնալով երկրի վիճակն ավելի մտահոգիչ է դառնում: Այս առումով կարծում եմ, որ մեզ  պետք էին  փոփոխություններ», – ընդգծեց  Վիգեն Խաչատրյանը:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ