08 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Զինված խմբի ևս երկու վիրավոր անդամ գտնվում են ՊՊԾ գնդի տարածքում.Աշոտ Ահարոնյան

Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հենց նոր ֆեյսբուքում գրառեց. «Իրավապահների տվյալներով՝ զինված խմբի ևս երկու վիրավոր անդամ գտնվում են ՊՊԾ գնդի տարածքում: Բանակցություններ են ընթանում. իրավապահները փորձում են համոզել, որ նրանց նույնպես բուժօգնություն ցուցաբերվի, բայց վիրավորների ընկերները մերժում են: Հիշեցնենք, որ հենց առաջին օրվանից գնդի տարածքում է ևս մեկ վիրավոր, ու չնայած իրավապահները բազմիցս […]

Պավել Մանուկյանին ու որդուն այս պահին վիրահատում են

Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հենց նոր ֆեյսբուքում գրառեց. «Պավել Մանուկյանին ու որդուն այս պահին վիրահատում են: Կոչ եմ անում ձեռնպահ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց»:  

Փոխհրաձգության արդյունքում Պավլիկ Մանուկյանը և նրա որդին վիրավորվել են. լարված իրավիճակ Խորենացի փողոցում

ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ Նրա խոսքով, տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետեւանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես եւ Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: «Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Այս պահին […]

Արդյունավետ միջոց՝ երեխաների հարբուխը բուժելու համար

Երեխաները, հատկապես նրանք, ովքեր մանկապարտեզ են հաճախում, հաճախ են հարբուխով հիվանդանում։ Ինչպես արագ եւ արդյունավետ կերպով վերացնել խնդիրը։ Իհարկե, կան բազմաթիվ դեղամիջոցներ հարբուխի դեմ, սակայն երեխաներին դեղորայքով բուժելուց առաջ նախ պետք է խորհրդակցել բժշկի հետ։ Ավելի մեծ տարիքի երեխաներին հեշտ է բուժելը։ Կարելի է կաթիլներ կաթացնել, ինհլացիա անել։ Առավել բարդ է, երբ փոքրիկը մինչեւ մեկ […]

Ճամբարակում առևտրի սրահից ոսկյա զարդեր հափշտակողները ձերբակալվել են. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ճամբարակ քաղաքում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ: Ձեռնարկված քննչական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, 2 անձ ձերբակալվել է. տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Հուլիսի 23-ին՝ ժամը 11:05-ին, ահազանգ էր ստացվել, […]

Սննդի անվտանգության դիտարկումներ` քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում

Երևանի  քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ աշխատակազմի հանրակրթության և վերահսկողության վարչությունների կողմից մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում է վերահսկողությունը քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներին մատակարարվող սննդի պիտանելիության ժամկետների, որակի և պահպանման նկատմամբ։ Հաշվի առնելով  ամռան ամիսների ջերմաստիճանային բարձր ֆոնը՝  հանձնարարվել է խստացնել վերահսկողությունը սննդամթերքի պահպանման  համար անհրաժեշտ  ջերմաստիճանը և պայմաններն ապահովելու ուղղությամբ: Հատուկ ուշադրություն է դարձվում նաև ճաշացանկերի համապատասխանությանը […]

Ոտքերս հեչ` կդիմանամ, սիրտս է ցավում. բախումներից տուժած Վասիլին բողոքելու է/վիդեո/

Հուլիսի 17-ին «Սասնա  ծռեր» զինված խմբավորման ` ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո ժողովրդի և ոստիկանների միջև բազում բախումներ եղան: Հուլիսի 20-ին տեղի ունեցած բախումների ժամանակ, երբ կիրառվեցին պայթուցիկ միջոցներ՝ ծնկից ներքև, բեկորային վնասվածքներ և այրվածքներ ստացավ նաև ազգությամբ ռուս, ՀՀ քաղաքացի,Արցախյան պատերազմի մասնակից`Վասիլի Օրդոյանը: Ճրդոյանի խոսքով՝  ինքը ոչ-մի ակտիվություն չի ցուցաբերել բախման ժամանակ,զուտ իր ներկայությունն […]

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Նախագահ Սի Ծինփինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով բազմաթիվ մարդկային կորուստների և ավերածությունների կապակցությամբ: «Վստահ եմ, որ Չինաստանի կառավարության հետևողական ջանքերի և չին ժողովրդի միասնականության, իմաստության ու աշխատասիրության շնորհիվ կհաջողվի հնարավորինս արագ հաղթահարել աղետի հետևանքները»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը վիրավորների տեսակցության կապակցությամբ

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնում:  Այսօր տեղի ունեցած փոխհրազգության հետևանքով վիրավորվածներ Աշոտ Պետրոսյանի և Հովհաննես Հարությունյանի ազգականները մեր ներկայացուցիչներին ներկայացրել են բողոք այն մասին, որ Ոստիկանությունն իրենց անհիմն արգելում է տեսակցել վիրավորվածներին: Ընդ որում, մեզ հաղորդվում է, որ բժշկական անձնակազմը տեսակցելու հարցում որևէ խնդիր չի տեսնում, […]

‹‹Հանդուրժողականության պակաս կա››

‹‹Պիտի այս վիճակից դուրս գանք: Խնդիրը միայն ‹‹Սասնա ծռերի›› մեջ չէ: Վաղը չգիտենք՝ ինչ կարող է լինել: Պետք է գնալ դրական փոփոխությունների: Չենք կարող չասել՝ իշխանություններներն էլ են սխալներ  թույլ տվել: Մենք տեսնում ենք՝ կա հանդուրժողականության պակաս: Իրավապահներն ու իշխանություններն էլ պիտի հանդուրժողական լինեն, որ վիճակն էլ ավելի չսրվի››, – անդրադառնալով ‹‹Սասնա ծռեր›› խմբի իրականացրած գործողություններին՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի